«Թանգարանային գործը Հայաստանում․ իրողություններ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում

Թանգարանների միջազգային օրը Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց «Թանգարանային գործը Հայաստանում․ իրողություններ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկումը, որի առանցքում էին թանգարանային ոլորտի ներկա իրավիճակը, զարգացման միտումները և առկա մարտահրավերները, ոլորտում մասնագիտական կրթության կարևորության խնդիրը։ Քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։ Պանելային քննարկման բանախոսներն էին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության […]

«Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» մենագրության երկրորդ հատորի շնորհանդես

Երեկ՝ ապրիլի 22-ին, Հայաստանի պատմության թանգարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի համագործակցությամբ տեղի ունեցավ պ․գ․դ․, պարուսույց, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, գիտությունների վաստակավոր գործիչ Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» մենագրության երկրորդ հատորի շնորհանդեսը։ Գիրքը նվիրված է հայ ժողովրդի բազմադարյա պարային, բառային և […]

«ՀՈՒՇԱՐՁԱՆ–ՀԱՄԱՅՆՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» խորագրով պանելային քննարկում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Հայաստանի պատմության թանգարանում նշանավորվեց «ՀՈՒՇԱՐՁԱՆ–ՀԱՄԱՅՆՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» խորագրով պանելային քննարկմամբ, որի բանախոսներն էին ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Պանելային քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը։ Բանախոսներն անդրադարձան 2025թ. […]

ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ ԲԱԺԻՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ» բանախոսություն

Ապրիլի 16-ին ամփոփվեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի շրջանակում իրականացվող միջազգային բանախոսությունների շարքը։ Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժնի տնօրեն Մաքսիմիլիեն Դյուրանը ներկայացրեց «ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ ԲԱԺԻՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ» բանախոսությունը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը, ով նշեց, որ այս նախաձեռնությունը կարևոր […]

«Մի ցուցադրության պատմություն. Սրբազան երկխոսությունը. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով պանելային քննարկում

Միջազգային բացառիկ ցուցադրությունը Հայաստանում` գաղափարից մինչև իրականացում. «Ֆրանկոֆոնիայի օրեր 2026»-ի շրջանակում ապրիլի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց պանելային քննարկում` «Մի ցուցադրության պատմություն. Սրբազան երկխոսությունը. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով։ Բանախոսներն էին` Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Արկանել» ընկերության տնօրեն Կարեն Խաչատրյանը, Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար, ցուցադրությունների համադրող, անկախ փորձագետ Մարինե Հարոյանը։ Պանելային […]

Պանելային քննարկում․ «Մայրություն և մանկություն. ավանդույթներ, ծեսեր և արդի ընկալումներ» խորագրով

Ի՞նչ հիմնական ծեսեր և սովորույթներ են ուղեկցում կնոջը կյանքի տարբեր փուլերում՝ կապված մայրության գաղափարի հետ, որո՞նք են այն ավանդական հարսանեկան ծեսերը, որոնք ունեն և՛ ռացիոնալ, և՛ հավատալիքային ուղղվածություն՝ ուղղված պտղաբերության ապահովմանը․ այս և մի շարք այլ հարցեր քննարկվեցին Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ ապրիլի 4-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում, որը կրում […]

«Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ցուցադրության փակման արարողություն

Մարտի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ցուցադրության փակման արարողությունը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի համասեփականատեր Թորոս Մեգերյանը։ ՀՊԹ Ազգագրության բաժնի գիտաշխատող Լիլիա Ավանեսյանը ներկայացրեց «Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրության հայեցակարգը, իսկ […]

«Տարազ և նորաձևություն․ ավանդույթ և արդիականացում» խորագրով պանելային քննարկում

Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Տարազ և նորաձևություն․ ավանդույթ և արդիականացում» խորագրով պանելային քննարկումը։ Քննարկումը վարեց թանգարանի մասնաճյուղերի գծով տեղակալ Արուսյակ Ղազարյանը։ Իր բացման խոսքում նա նշեց, որ Կանանց միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված այս միջոցառումը հրաշալի առիթ է միասին անդրադառնալու մեր ինքնության կարևորագույն արտահայտություններից մեկին՝ ավանդական հագուստին՝ բացահայտելով տարազի […]

Միջազգային աշխատաժողով․ Արուճի ARC-HE-TOUR-DEV նախագիծ

Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային համագործակցության շրջանակում, Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո, Հայաստանի պատմության թանգարանում մարտի 4-ին անցկացվեց աշխատաժողով, որի ընթացքում քննարկվեցին ԱՐՈՒՃԻ հնավայրի պատմական և հնագիտական նշանակությունը, դրա վերականգնման, թանգարանայնացման և զարգացման հեռանկարները` հայ-իտալական համագործակցության շրջանակում։ Բացման խոսքով հանդես եկան` աշխատաժողովի նախագահ և կազմակերպիչ, Արուճի ARC-HE-TOUR-DEV նախագծի համակարգող, ISMEO-ի փոխնախագահ, Արուճի պեղումների […]

2025 թվականին ՀՊԹ-ի հրատարակած գրքերի շնորհանդես

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ 2025 թ․ ընթացքում թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի մասնաճյուղերի գծով տեղակալ Արուսյակ Ղազարյանը՝ ընդգծելով հրատարակչական գործունեության կարևորությունը թանգարանի գիտակրթական առաքելության շրջանակում։ Նա նշեց, որ հրատարակությունները ոչ միայն ամփոփում են թանգարանի գիտահետազոտական աշխատանքի արդյունքները, այլև նպաստում են մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Միջոցառման […]