Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը» խորագրով բանախոսություն, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը։ Բանախոսը ներկայացրեց ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գիտական թեմայի հետազոտության ընթացքն ու արդյունքները, կարասային թաղման ծեսի առանձնահատկությունները, բնութագրական գծերը և տարածման սահմանները:

Նախիջևանի նյութական ժառանգությունը․ հուշարձաններ

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Նախիջևանի նյութական ժառանգությունը․ հուշարձաններ» խորագրով բանախոսություն, որը վարեց պատմաբան, հայագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը, ով 350 գիտական հոդվածների և 60 գրքերի հեղինակ է։ Բանախոսը ներկայացրեց Նախիջևանի մշակութային և նյութական ժառանգությունը՝ մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարի հուշարձանների համատեքստում։ Բանախոսության ընթացքում հեղինակի կողմից ներկայացվեցին և մեկնաբանվեցին շուրջ 150 ցուցադրական նկարներ։

Գորգային հորինվածքներ հայկական տարազի զարդանախշման համակարգում

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն «Գորգային հորինվածքներ հայկական տարազի զարդանախշման համակարգում» թեմայով, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։ Բանախոսը ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարազային համալիրներում գորգային զարդանախշերի կիրառությունը և բազմազանությունը, ինչպես նաև խոսեց կանանց անկար և նախատիպային համարվող տարազամասերի՝ գոգնոցների զարդանախշային հորինվածքների մասին, որոնք ոճական առումով հիշեցնում են գորգերի և կարպետների […]

Երուսաղեմը և հայերը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն «Երուսաղեմը և հայերը» թեմայով, որը վարեց ֆրանսիահայ պատմաբան, հայագետ, Հայաստանի ԳԱԱ անդամ Կլոդ Արմեն Մութաֆյանը: Դասախոսության ընթացքում բանախոսը խոսեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում եւ Սուրբ քաղաքում պահվող 5-16-րդ դարերի բացառիկ արժեքավոր նմուշների և Սուրբ քաղաքում հայերի դարավոր ներկայությունը փաստող վավերագրերի մասին։

Ինչպես խմել արքայավայել

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Ինչպես խմել արքայավայել» թեմայով: Բանախոսներ Ռոբերտո Դանը և Անարիտա Ս․ Բոնֆանտին ներկայացրին Հայաստանի պատմության թանգարանում պահվող ուրարտական բրոնզե թասերի հետ կապված իրենց նոր ուսումնասիրության արդյունքները և բացահայտեցին նոր հետաքրքիր մանրամասներ:

Հայաստանն իմ աչքերով

Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանում՝ «Դեպի իմ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրության սրահում, տեղի ունեցավ «Հայաստանն իմ աչքերով» խորագրով հանդիպում-զրույց լուսանկարիչներ Վինսլոու Մարտինի, Արմեն Տեր-Մկրտչյանի և Փիրուզա Խալափյանի հետ։ Լուսանկարիչները խոսեցին վավերագրական լուսանկարների առանձնահատկություններից, լուսանկարելու ընթացքում իրենց ունեցած զգացողություններից և ապրումներից, որոնք ցանկացել են փոխանցել լուսանկարների միջոցով։

Պազիրիկ տիպի գորգի ծագումնաբանությունը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Պազիրիկ տիպի գորգի ծագումնաբանությունը» խորագրով բանախոսություն, որը վարեց գորգագետ, պ․գ․թ․ դոցենտ Աշխունջ Պողոսյանը։ Բանախոսության ընթացքում խոսվեց գորգի ծագման մասին, ներկայացվեցին տեխնիկա-տեխնոլոգիական բարձր հատկանիշները, գեղազարդման համակարգը, գունային բազմազանությունը և այլ հետաքրքիր մանրամասներ։

Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան» խորագրով բանախոսություն, որը վարեց գեղանկարիչ, բնանկարիչ Հրազդան Թոքմաջյանը։ Բանախոսը ներկայացրեց Սիրիայի Հալեպ քաղաքում ապրած, ձուլագործների ընտանիքից սերած և ձուլագործական արհեստում լայն ճանաչում ունեցած Ռուբեն Պարսամյանի հայկական արհեստագործական նյութերի հսկայական հավաքածուն, արխիվային նյութերը, որի հիմնական մասը վերաբերում է Ցեղասպանությունից հետո Սիրիայում հաստատված հայությանը։ Բանախոսության ընթացքում ցուցադրվեց […]

Հալեպի հայկական որբանոցը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հալեպի հայկական որբանոցը» խորագրով բանախոսություն, որը վարեց թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։ Բանախոսը հակիրճ խոսեց «Հալեպի հայկական որբանոցը» դեռ չհրատարակված աշխատության, ինչպես նաև Ա․ Շիրաճյանի հիմնադրած Հալեպի հայկական որբանոցի առաքելության, գործունեության և դրա բաժինների կարևորության մասին։

Հայկական մշակութային ժառանգության հետքերով. ճամփորդություններ և արկածներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայկական մշակութային ժառանգության հետքերով. ճամփորդություններ և արկածներ» խորագրով հանդիպում-զրույց լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանի հետ։ Հրայր Բազէ Խաչերյանը Հայաստան եկավ Արցախյան ազատամարտի տարիներին և մինչև հիմա շարունակում է լուսանկարչության միջոցով բացահայտել հայոց աշխարհը: Բանախոսը ներկայացրեց Հայաստանում և Արցախում գտնվող խաչքարերի, եկեղեցիների իր կողմից արված […]