Բանախոսություն «Անահիտ աստվածուհու ոսկե և բրոնզե արձանները. կերպար և պատկերագրություն» խորագրով

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության շրջանակում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Անահիտ աստվածուհու ոսկե և բրոնզե արձանները. կերպար և պատկերագրություն» խորագրով բանախոսությունը, որը վարեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ․գ․թ․ Հասմիկ Մարգարյանը։ Բանախոսը ներկայացրեց անտիկ Հայաստանի գլխավոր աստվածուհու` Անահիտի կրոնական բովանդակության և պատկերագրության հիմնական գծերն ու առանձնահատկությունները։ Ավարտին մասնակիցները դիտեցին «Մայր աստվածություն. Անահիտից […]

Բանախոսություն «Կանայք Վանի թագավորությունում (Ուրարտու)» խորագրով

Նոյեմբերի 9-ին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ պ․գ․դ․, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի բանախոսությունը՝ «Կանայք Վանի թագավորությունում (Ուրարտու)» խորագրով։ Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց ուրարտական սեպագիր արձանագրություններում պահպանված տվյալները «կին» հասկացության վերաբերյալ, անդրադարձ կատարեց Վանի թագավորությունում կանանց կարգավիճակին, ուրարտուհիների տեսքին ու հագուկապին, կենցաղին ու զբաղմունքին, ինչպես նաև Վանի թագավորությունում […]

Բանախոսություն «Կնոջ պաշտամունքը և պատկերման եղանակները Հայաստանի բրոնզի և երկաթի դարերում» խորագրով

Նոյեմբերի 2-ին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ՀՊԹ Հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ, պ․գ․թ․ Բենիկ Վարդանյանի բանախոսությունը՝ «Կնոջ պաշտամունքը և պատկերման եղանակները Հայաստանի բրոնզի և երկաթի դարերում» խորագրով։ Բանախոսն իր ելույթի ընթացքում նեկայացրեց ծիսական գործողությունների վայրերը, դրանցում օգտագործված իրերը, պատկերագրական տվյալները, վաղ բրոնզեդարյան արձանիկները (մ․թ․ա․ 35-24-րդ դարեր), դիցուհու պաշտամունքն […]

Բանախոսություն «Մայրության և պտղաբերության պաշտամունքը Հայաստանի հնագույն քանդակներում» խորագրով

Հոկտեմբերի 26-ին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանի բանախոսությունը՝ «Մայրության և պտղաբերության պաշտամունքը Հայաստանի հնագույն քանդակներում» (հիմնված ուշ նեոլիթ-էնեոլիթի և ուշ բրոնզ-վաղ երկաթի դարաշրջանի նորահայտ արձանիկների վրա) խորագրով։ Բանախոսն իր ելույթի ընթացքում անդրադարձ կատարեց Հայաստանում վերջին տասնամյակում հայտնաբերված հինգ […]

Բանախոսություն «Մի առագաստանավի պատմություն․ Կիլիկիա» խորագրով

Սեպտեմբերի 14-ին «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանի բանախոսությունը՝ «Մի առագաստանավի պատմություն․ Կիլիկիա» խորագրով։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում կարևորեց բանախոսության արդիականությունը «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, և Կիլիկիան Հայաստանի նավագնացության ուսումնասիրման անհրաժեշտությունը պատմական հետազոտությունների տեսանկյունից։ Բանախոսն իր ելույթի […]

Բանախոսություն «Մաջարսկիներ. հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ» խորագրով

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Դենիս Լիսեյչիկովի «Մաջարսկիներ. հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ» վերնագրով ռուսալեզու գրքի շնորհանդեսը և համանուն թեմայով բանախոսությունը։ Բանախոսության ընթացքում հեղինակը ներկայացրեց Մաջարսկիների տոհմի ծագման և Բելառուսում հաստատվելու պատմությունը, նրանց թողած նշանակալի հետքը տեղի մշակութային կյանքում և պատմության մեջ։

Բանախոսություն «Տեղեկացված Ազդարարի հետ» խորագրով

Օգոստոսի 28-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ պ․գ․դ․ Սաթենիկ Պատվական-Թուֆանյանի բանախոսությունը՝ «Տեղեկացված Ազդարարի հետ» թեմայով։ Բանախոսությունը նվիրված էր «Ազդարար» հայ առաջին հանդես-պարբերականի 230-ամյակին։ Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց առաջին հայկական պարբերականի ստեղծման նպատակն ու պատմությունը, ունեցած կարևոր դերակատարումը հայ ժողովրդի հասարակական-մշակութային կյանքի զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձ կատարեց հնդկահայ գաղութի կյանքին ու գործունեությանը։

Բանախոսություն «Աշխարհբեկ Քալանթարից մինչև հին աշխարհի ժամանակագրություն» խորագրով

Հուլիսի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Ա․ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի ու ԵՊՀ Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի բանախոսությունը՝ «Աշխարհբեկ Քալանթարից մինչև հին աշխարհի ժամանակագրություն» թեմայով։ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն իր բացման խոսքում կարևորելով դասախոսության թեման, շնորհակալություն հայտնեց բանախոսին, ով հանդիսանալով Աշխարհբեկ Քալանթարի ժառանգներից […]

Բանախոսություն «Հայկական ժառանգությունը Սան Պաուլոյում»

Հուլիսի 12-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Սան Պաուլոյի համալսարանի Սոցիալական պատմության ասպիրանտ Սոնիա Մարիա դե Ֆրեիտասի դասախոսությունը «Հայկական ժառանգությունը Սան Պաուլոյում» թեմայով։ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնելով բանախոսին՝ ընդգծեց վերջինիս աշխատանքի կարևորությունը հայկական ժառանգության հանրահռչակման գործում։ Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձ կատարեց Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք հայերի ներգաղթին, […]

«Հայ ինքնության բանահավաքը» խորագրով հանդիպում-քննարկում

Հունիսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայ ինքնության բանահավաքը» խորագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ էթնոպարագիտության հիմնադիր, ականավոր պատմաբան և ազգագրագետ, շարժումների գրառման համակարգի հեղինակ Սրբուհի Լիսիցյանի 131-ամյակին։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում կարևորեց Լիսիցյանների թողած մեծ ավանդը մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանի պատմության թանգարանում […]