Հայկական տարազի ոսկեթել և ոսկեքուղ ասեղնագործությունը
Օրեր առաջ «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Հայկական տարազի ոսկեթել և ոսկեքուղ ասեղնագործությունը» թեմայով: Զեկույցով հանդես եկավ ՀՀ ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանը, ով ներկայացրեց ոսկեթելի ստացման եղանակը և կիրառման տարբերությունները, ասեղնագործության տարատեսակները, դրանց տեխնիկական առանձնահատկությունները:
Ագանելիքը հայոց տարազի համակարգում
«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Ագանելիքը հայոց տարազի համակարգում» թեմայով: Զեկույցով հանդես եկավ պ. գ. թ., ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, ով ներկայացրեց ագանելիքի դերակատարությունը հայոց տարազի համակարգում և անդրադարձավ դրա տոնածիսական կիրառությանը:
Պար, տարազ, ինքնություն
«Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Պար, տարազ, ինքնություն» թեմայով, որի ընթացքում «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը բացահայտեց ազգային տարազի դրսևորումները մերօրյա կենցաղում և պարարվեստում: Դասախոսությունն ավարտվեց ազգային պարի ուսուցմամբ և կատարմամբ:
Հարսանեկան զգեստ. կանաչ-կարմիրից սպիտակ հարսանիք
«Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Հարսանեկան զգեստ. կանաչ-կարմիրից սպիտակ հարսանիք» թեմայով, որի ընթացքում ազգագրագետ Գայանե Շագոյանը անդրադարձավ հայկական հարսանեկան ծեսերում նորապսակների զգեստը պատրաստելու, հագցնելու հետ կապված արարողություններին՝ միաժամանակ դիտարկելով հարսանեկան տարազի որոշ խորհրդանշանային և գործառութային իմաստների ձևավորումն ու փոխակերպումը:
Վանի ինքնապաշտպանական մարտերը, դերն ու նշանակությունը
Ապրիլի 22-ին Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Վանի ինքնապաշտպանական մարտերը, դերն ու նշանակությունը» խորագրով դասախոսություն՝ նվիված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ Դասախոսությամբ հանդես եկավ ՀՊԹ-ի նոր և նորագույն բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը։ Դասախոսության ընթացքում բանախոսը հատկապես կարևորեց Վանի ինքնապաշտպանության դերը մեզանում, որը հետագայում հիմք հանդիսացավ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման […]
Զենքեր, որոնք կերտել են պատմություն
2021թ․ հունվարի 28-ին Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում կազմակերպվեց «Զենքեր, որոնք կերտել են պատմություն» խորագրով դասախոսություն՝ նվիրված Հայոց բանակի օրվան։ Դասախոսությունը վարեց թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։ Դասախոսության ավարտին Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնին գրադարանին փոխանցվեցին թանգարանի կողմից հրատարակած գրքերից։
Հանդիպում Թաղավարդ գյուղի պաշտպանների հետ
2021թ․ հունվարի 26-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Արցախի Թաղավարդ գյուղի պաշտպանությանը մասնակցած կամավորների, ովքեր պատերազմի ժամանակ կարողացել էին իրենց պաշտպանական ամրությունները կառուցել հազարաշեն տանիքի եղանակով (հազարաշենի առավելությունն այն է, որ կարելի է կառուցել առանց մետաղական ամրակալների, ու չնայած դրան՝ այն ամուր է, դիմացկուն։ Մեծ ուժի գործադրման դեպքում անգամ չի փլվում)։ Հանդիպման ընթացքում տղաները պատմեցին, թե […]
Արցախի Հանրապետություն․ զուգահեռներ՝ անցյալից դեպի ապագա
Հոկտեմբերի 31-ին, Հայաստանի պատմության թանգարանում, «Պատիվ և իրավունք» խորագրով ցուցադրված հայ զորավարների հաղթական սրերի ցուցասրահում բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանը։ Բանախոսության թեման շատ արդիական էր՝ նվիրված մերօրյա արցախյան հերոսամարտին՝ պատմական իրադարձությունների ընդգրկումով:
Կոմանդոս. խոհեր ռազմաճակատից, երեկ և այսօր
Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում բանախոսությամբ հանդես եկավ արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Հանդիպմանը լեգենդար հրամանատարը ներկայացրեց իր խոհերն արցախյան ազատամարտից, սիրով պատասխանեց ներկաների հարցերին։
Գեղարոտի վզնոցը
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ շրջայց-բանախոսություն` 2002 թ․ Գեղարոտի հնավայրից հայտնաբերված, թանգարանի հնագիտական հավաքածուում պահվող, Հայաստանի վաղ բրոնզեդարյան մշակույթին պատկանող զարդարվեստի եզակի նմուշի մասին, որը վզնոցի մոտ անցկացրեց հայտնաբերող հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը։