«Ջրաբերդ-Արծվագորգ». հազարամյակների միջով
Սեպտեմբերի 5-ին թանգարանում տեղի ունեցավ ««Ջրաբերդ-Արծվագորգ». հազարամյակների միջով» խորագրով բանախոսությունը, որի շրջանակներում մեր գորգերի գիտակ, պատմական գիտությունների թեկնածու Լիլյա Ավանեսյանը ներկայացրեց թանգարանում պահվող հայ մշակութային ինքնության անբաժան մասը համարվող գորգերի լավագույն օրինակներից մեկը՝ «Արծվագորգը»։ 16-17դդ․ մեզ հասած այս կախարդական մասունքի մեջ ամփոփված է մեր աշխարհընկալման յուրօրինակ գաղտնագրեր, և դրանց արդի մեկնություններն արդեն իսկ անցյալի ու […]
Մշո Առաքելոց վանքի դռան գաղտիքները և ճակատագիրը
ՀՀ մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում ներառված այս մասունքը 12-րդ դարից մեզ հասած արվեստի գլուխգործոց է։ Այն իր պատկերագրության և զարդամոտիվների ներքո է թաքցնում հետաքրքիր պատմական անցքեր և մեր յուրօրինակ մտածելակերպի գաղտնագրեր։ Դրա փրկության պատմությունն իսկ հայ ժողովրդի դժվարին պատմության մի յուրօրինակ դրվագ է։ Ուրբաթ՝ օգոստոսի 28-ին, մեր փորձառու աշխատակից, պատմական գիտությունների թեկանածու […]
Անկախության հռչակագրի 30 տարի
Օգոստոսի 23-ին լրացավ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-տարին։ Հռչակագրի բնօրինակը պահվում և ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այդ առիթով, մեր Նորագույն պատմության գիտակ Սեդա Գալստյանն անցկացրեց շրջայց 5 այցելուների համար, ներկայացնելով հռչակագրի ընդունման պատմությունն ու հիմնական դրույթները: Դասախոսության ավարտին, Սեդա Գալստյանը, անվանական մակագրությամբ, ներկաներին նվիրեց իր հեղինակած «Սարդարապատի հերոսը, մահապարտների հոգին, Կարսի դավաճանության զոհը, Տաճատ […]
Օրիենտալիզմը և հայկական գորգերը
2020թ․ փետրվարի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Օրիենտալիզմը և հայկական գորգերը» խորագրով դասախոսություն։ Զեկուցման թեման 19-րդ դարի արևմտաեվրոպացի օրիենտալիստների կտավներում հայկական գորգերի բազմաթիվ պատկերումների ներկայացումն էր, հարց, որ քիչ է լուսաբանված և կարոտ է առավել ընդարձակ ու բազմակողմանի ուսումնասիրության։ Բանախոս՝ Հասմիկ Հմայակյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի […]
Սարդարապատի հերոս Տաճատ Հովակիմյան
2019թ․ Սեպտեմբերի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Տաճատ Հովակիմյան՝ Սարդարապատի հերոսը, մահապարտների ոգին, Կարսի դավաճանության զոհը» գրքի շնորհանդեսը։ Հեղինակ՝ ՀՊԹ նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյան։ Միջոցառմանը ներկա էին հյուրեր ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայից, Երևանի Պետական համալսարանից և այլք։
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակ
2019թ․ դեկտեմբերի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ դասախոսություն՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին, որին մասնակցում էին Երևանի Ա․ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Դասախոսությունը հագեցած էր նոր խոսքով՝ նվիրված հայերի մասնակցությանը մեծ հայրենականին և մեկնարկն էր հաղթանակի 75-ամյակի միջոցառումների շարքի։ Այն վարեց նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։
«Զվարթունք». Զվարթնոցի զարդագոտու մեկնաբանման հարցի շուրջ
2019 թ. դեկտեմբերի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ հայ արվեստագետ, արվեստագիտության թեկնածու,դոցենտ Զարուհի Հակոբյանի դասախոսությունը՝ «Զվարթունք». Զվարթնոցի զարդագոտու մեկնաբանման հարցի շուրջ» թեմայով:
Ռուբինյան թագուհիներն ու արքայադստրերը Միջերկրականքի քառուղիներում
2019թ. օգոստոսի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Մարիամ Խանզադյանի «Ռուբինյան թագուհիներն ու արքայադստրերը Միջերկրականքի քառուղիներում» խորագրով դասախոսությունը։
Զարուհի Հակոբյան | «Նոր հայացք Օձունի քանդակների պատկերագրությանը» դասախոսություն
2018 թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ հայ արվեստագետ, արվեստագիտական գիտությունների թեկնածու,դոցենտ Զարուհի Հակոբյանի դասախոսությունը՝ «Նոր հայացք Օձունի քանդակների պատկերագրությանը» թեմայով:
Վիգեն Ղազարյան | «Խորանների մեկնությունները» բանախոսություն
2017 թ. նոյեմբերի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ հայ արվեստագետ, գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանի բանախոսությունը՝ «Խորանների մեկնությունները» թեմայով: