Ինքնություն: Լուսանկար մեկ ազգի մասին
Օրեր առաջ «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ «Ինքնություն: Լուսանկար մեկ ազգի մասին» թեմայով բանախոսությանը, որը ներկայացրեց «Մարաշլյան ֆոտոատելիե»-ի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը: Այցելուները հնարավորություն ունեցան լուսանկարվելու «Մարաշլյան ֆոտոատելիե»-ի կողմից տրամադրված ավանդական զգեստով: Հ.գ. Լուսանկարների համար շնորհակալություն ենք հայտնում Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Լուսանկարչական գործ» բաժնի ուսանողներին:
Դաջազարդությունը և տարազը
«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ «Դաջազարդությունը և տարազը» թեմայով բանախոսությունը, որի ավարտին այցելուները դաջեցին նախընտրած հայկական զարդանախշերը իրենց հագուստի և այլ իրերի վրա:
Թաղիքը եւ նրա կիրառությունը հանդերձանքում
«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ «Թաղիքը եւ նրա կիրառությունը հանդերձանքում» թեմայով դասախոսությունը: ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը խոսեց թաղիքագործության, թաղիքի ստացման եղանակի ու տեսակների, տարազում հանդիպող թաղիքե բաղադրիչների մասին։
Ձին և ձիավորը Արցախյան խաչքարային պատկերաքանդակում. սպառազինությունը և հանդերձանքը
«Ձին և ձիավորը Արցախյան խաչքարային պատկերաքանդակում. սպառազինությունը և հանդերձանքը» թեմայով դասախոսության շրջանակներում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց խաչքարերի և տապանաքարերի գործառույթները, խոսեց խաչքարային պատկերաքանդակներում ներկայացված կերպարների և թեմաների մասին՝ այդ թվում ձիու, ձիասարքի և հեծյալի:
«Սահարի». պահպանելով հարսանեկան ավանդույթները
Երեկ «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ «Սահարի» ֆիլմի առաջին բաց ցուցադրությունը, որից հետո Թոնիր հարսանեկան գյուղ ընկերության համահիմնադիրներ Հայկ Երանոսյանը և Սիրարփի Խոջաբաղյանը խոսեցին մեր օրերում հայկական հարսանեկան ավանդույթները վերաիմաստավորելու և պահպանելու հարցերի շուրջ:
Իշխանական հանդերձանքը հայկական միջնադարյան արվեստում
Օրեր առաջ «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում արվեստաբան Ինգա Դուդուկչյանը ներկայացրեց իշխանական հանդերձանքը հայկական միջնադարյան արվեստում (IV-XVդդ)՝ բացահայտելով դրա մշակութային փոխազդեցությունները:
Հայկական գորգերի և տարազի որոշ զարդաձևերի իմաստաբանական ընդհանրությունները
Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլյա Ավանեսյանը ներկայացրեց հայկական գորգերի և տարազի զարդաձևերի իմաստաբանական ընդհանրությունները, բացահայտեց ազգային մշակույթի հիմքում ընկած աշխարհի վերաբերյալ հնագույն պատկերացումները և ընկալումները:
Հայաստանի հնագույն գործվածքները՝ ըստ Արենի-1 քարայրի նյութերի
«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն` «Հայաստանի հնագույն գործվածքները՝ ըստ Արենի-1 քարայրի նյութերի» խորագրով: Զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը՝ հնագիտական համատեքստում ներկայացնելով Արենի-1 քարայրից հայտնաբերված գործվածքները:
Գոգնոցն ու գոտին հայոց ավանդական մշակույթում
«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Գոգնոցն ու գոտին հայոց ավանդական մշակույթում» թեմայով: Զեկույցով հանդես եկավ պ. գ. թ., ազգագրագետ պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը, ով ներկայացրեց, թե ինչ նյութերից և գեղազարդման որ ձևերով են պատրաստվել գոտիներն ու գոգնոցները հայոց ավանդական մշակույթում, ինչպես նաև անդրադարձավ դրանց զարդանախշերի խորհրդանշական իմաստներին:
Կանանց XVIII-XXդդ․ հայկական զարդերի խորհրդանշական իմաստները
«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Կանանց XVIII-XXդդ․ հայկական զարդերի խորհրդանշական իմաստները» թեմայով: Զեկույցով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող, ազգագրագետ Աստղիկ Իսրայելյանը, ով ներկայացրեց XVIII-XXդդ. հայկական զարդերի կիրառման եղանակները՝ դիտարկելով դրանք ժողովրդական սովորույթներում, ավանդույթներում, տոներում և ծեսերում։ Զեկույցի ընթացքում Ա. Իսրայելյանը անդրադարձավ զարդերի տարատեսակներին, զարդաձևերին և նախշերի խորհրդանշական իմաստներին։