Մայիսյան հերոսամարտերում կիրառված զինատեսակները

Մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Մայիսյան հերոսամարտերում կիրառված զինատեսակները» խորագրով: Բանախոսությունը վարեց Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդապահ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Նազարյանը: Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց թանգարանի զենքերի հավաքածուին, այդ թվում՝ հրաձգային զենքեր, սառը զենքեր, կխոսվի դրանց կիրառության, մարտավարատեխնիկական բնութագրերի մասին:

Հայաստանի պատմության թանգարանի Հայաստանի անտիկ քանդակագործության նմուշները

Ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Հայաստանի պատմության թանգարանի Հայաստանի անտիկ քանդակագործության նմուշները» թեմայով։ Բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Մարգարյանը։ Նույն օրը «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսը համալրվեց նոր ցուցանմուշով։

ՀՀ փոստային ծառայության կայացման և զարգացման (1919-1923) և սեփական նամականիշների թողարկման պատմությունը

Ապրիլի 27-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն ՀՀ փոստային ծառայության կայացման և զարգացման (1919-1920), Խորհրդային Հայաստանի փոստային ծառայության առաջին երեք տարիների (1921-1923), ինչպես նաև սեփական նամականիշների թողարկման կարճատև ժամանակաշրջանի պատմության թեմայով: Զեկույցով հանդես եկավ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանցը: Ցուցադրվեցին հազվագյուտ և եզակի նյութեր (նամականիշեր և նամականիշներով նամակներ) Հայաստանի պատմության թանգարանի […]

Չանղրը աքսորավայրի խոսուն վկան

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 22-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվեց մի բացառիկ մասունք՝ ուլունքաշար համրիչ, որի 99 հատերի վրա փորագրված են 1915թ. ապրիլ 11/24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալված և Չանղրը աքսորված հայ մտավորականության ազգանունները, երբեմն՝ անունները: Նրանց թվում են Կոմիտաս վարդապետը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլոք: Այն Հայոց ցեղասպանության մասին բացառիկ փաստավավերագիր է: […]

Հայաստանի հնագիտական ժառանգության արդիականացման հեռանկարները

Ապրիլի 15-ին՝ ժամը 17:00-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն-քննարկում՝ «Հայաստանի հնագիտական ժառանգության արդիականացման հեռանկարները» թեմայով: Բանախոսությամբ հանդես եկան պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը և ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:                      […]

Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. ներածական դրույթներ

Մարտի 11-ին՝ ժամը 17:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. ներածական դրույթներ» թեմայով։ Բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը:                        […]

Դրամը և կնիքը անտիկ շրջանի դամբարանային ծեսում

Մարտի 4-ին՝ ժամը 18:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Դրամը և կնիքը անտիկ շրջանի դամբարանային ծեսում» թեմայով։ Բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.թ., Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը: Բանախոսության ընթացքում ներկայացվեցին Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի թաղման ծեսում դրամների, կնիքների կիրառման խորհուրդը, դամբարաններում հայտնաբերվող դրամների հիմնական խմբերը։ […]

Արտաշատը անտիկ Հայաստանի մշակութային, քաղաքական, տնտեսական համակարգում

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում 2022 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցավ «Արտաշատը անտիկ Հայաստանի մշակութային, քաղաքական, տնտեսական համակարգում» թեմայով բանախոսությունը:                                                                  […]

Հայուհիների զարդերը. գլխազարդ, վզնոց և կրծքազարդ

Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն` «Հայուհիների զարդերը. գլխազարդ, վզնոց և կրծքազարդ» թեմայով, որի ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը ներկայացրեց զարդերի կիրառական նշանակության, խորհրդանշական իմաստի, տարիքային և սոցիալական առանձնահատկությունների հետաքրքիր մանրամասներ։ Բանախոսության շրջանակում թանգարանի նոր ինտերակտիվ ցուցափեղկում ցուցադրվեցին 20-ից ավելի նոր նմուշներ։

Տարազ և նորաձևություն

«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ վերջին բանախոսությունը՝ «Տարազ և նորաձևություն» թեմայով: Բանախոս Արամ Նիկոլյանը բացահայտեց, թե ինչպես կարելի է ոգեշնչվել և ստեղծել բացառիկ ու յուրօրինակ հայկական հավաքածու, որն իր ուրույն տեղը կունենա համաշխարհային նորաձևության մեջ, ինչպես նաև ցուցադրվեց «Ուրֆա» հավաքածուից որոշ նմուշներ: