Մեծամորի քաղաքային թաղամասը որպես թաղման տարածք

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մեծամորի քաղաքային թաղամասը որպես թաղման տարածք. հնամարդաբանական նյութերի նախնական ուսումնասիրության արդյունքները» խորագրով բանախոսություն, որը վարեց ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարդաբանության ֆոնդի ֆոնդապահ Հասմիկ Սիմոնյանը։ Բանախոսության ընթացքում խոսվեց Մեծամորում իրականացված պեղումների արդյունքների, հայ-լեհական արշավախմբի համատեղ աշխատանքների մասին։ Ներկայացվեցին Մեծամորի քաղաքային թաղամասում կատարված թաղումների և մարդաբանական գտածոների վերաբերյալ մի […]

Գորգ. ինքնության դրվագներ

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Գորգ. ինքնության դրվագներ» խորագրով բանախոսություն-շրջայց, որը վարեց թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիա Ավանեսյանը։ Բանախոսության ընթացքում Լիլիա Ավանեսյանը ներկայացրեց գորգի դերը հայկական մշակույթում, գորգագործության ծագման և զարգացման ընթացքը, բրդի տեսակները, թել ստանալու և ներկելու գործընթացը, ընդգծեց հայկական գորգարվեստին բնորոշ հատկանիշները։ Այնուհետև մասնակիցներն ունեցան շրջայց «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով […]

Ռազմարվեստ և զենք

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ռազմարվեստ և զենք» խորագրով հանդիպում-զրույց «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Շապին Գարահիսարի ինքնապաշտպանությունը, տարվեցին զուգահեռներ մերօրյա իրականության մեջ տիրող իրավիճակի հետ, խոսվեց զենքի կիրառման և նշանակության, բանակում կանանց ներգրավման կարևորության ու դերի մասին։ Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան։ Հանդիպման շրջանակում թանգարանի ինտերակտիվ ցուցափեղկում […]

Պատմության արդիականացումը և մեդիան

Մամուլի օրվան ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-զրույց՝ «Պատմության արդիականացումը և մեդիան» թեմայով։ Հանդիպման հյուրերն էին Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը և «Արմենիա» հեռուստաընկերության օմբուցման, մեդիամասնագետ Գնել Նալբանդյանը: Խոսվեց հայ մամուլի սկզբնավորման, աստիճանական զարգացման մասին, քննարկվեցին ժամանակակից մեդիայի դրական և բացասական կողմերը, հանրության վրա […]

Հայաստանի բնակեցման սկզբնափուլերը․ նոր գտածոներ, նոր ուսումնասիրություններ

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի բնակեցման սկզբնափուլերը․ նոր գտածոներ, նոր ուսումնասիրություններ» թեմայով բանախոսություն, որն անցկացրեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը։

ՀՀ Անկախության գործընթացը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «ՀՀ Անկախության գործընթացը» թեմայով, որը վարեց թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը: Բանախոսության շրջանակներում թանգարանը հյուրընկալեց պետական գործիչ Արամ Մանուկյանին, ով 1990թ. ՀՀ ԳԽ-ում անձամբ կարդացել է ՀՀ անկախության հռչակագիրը: Ցուցադրվեց Անկախության հռչակագրի բնօրինակը և շեփորը, որը 1988թ. հնչել է Թատերական հրապարակում Արցախյան շարժման հանրահավաքների ժամանակ, […]

Հերման Նորդերմեեր․ Լիտոգրաֆիա

Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում «Ռեմինիսցենցիա» անհատական ցուցադրության հեղինակ Հերման Նորդերմեերի հետ, ով խոսեց լիտոգրաֆիայի, դրա տեխնիկայի և առանձնահատկությունների մասին, ներկայացրեց իր աշխատանքների ստեղծման ընթացքը, դրանցում արտահայտված խորհրդաբանությունը։

Զրույց վարպետի հետ․ Զարդարվեստ

Հուլիսի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-զրույց թանգարանի բարեկամ, հալեպահայ ոսկերիչ Հակոբ Մոմջյանի հետ, ով խոսեց հայկական զարդերի առանձնահատկությունների և խորհրդաբանության, նախկինում վարպետների և պատվիրատուների փոխհարաբերությունների մասին, ներկայացրեց Հալեպում հայ ոսկերչության ձևավորումն ու զարգացումը, կարևորեց ժամանակակից զարդարվեստում ավանդական զարդամոտիվների կիրառումը։ Բանախոսության շրջանակում «Դրվագներ ինքնության․ զարդ» խորագրով ցուցադրությունը համալրվեց նոր ցուցանմուշներով։

Հայացք հայ-իտալական հնագիտական գործունեությանը Կոտայքի մարզում

Հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Հայացք հայ-իտալական հնագիտական գործունեությանը Կոտայքի մարզում» խորագրով: Բանախոսությամբ հանդես եկան Կոտայքի հետախուզական ծրագրի համաղեկավարներ՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն ու Միջերկրածովյան և Արևելքի երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի գիտաշխատող Ռոբերտո Դանը։

Զենքը որպես դեկորատիվ կիրառական արվեստի և պերճանքի առարկա

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Զենքը որպես դեկորատիվ կիրառական արվեստի և պերճանքի առարկա» խորագրով: Բանախոսությունը վարեց ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գրիգոր Աղանյանը։ Նույն օրը «Զենք․ պայքար և մշակույթ» ցուցահանդեսը համալրվեց նոր ցուցանմուշով։