Հայկական մշակութային ժառանգության հետքերով. ճամփորդություններ և արկածներ
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայկական մշակութային ժառանգության հետքերով. ճամփորդություններ և արկածներ» խորագրով հանդիպում-զրույց լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանի հետ։ Հրայր Բազէ Խաչերյանը Հայաստան եկավ Արցախյան ազատամարտի տարիներին և մինչև հիմա շարունակում է լուսանկարչության միջոցով բացահայտել հայոց աշխարհը: Բանախոսը ներկայացրեց Հայաստանում և Արցախում գտնվող խաչքարերի, եկեղեցիների իր կողմից արված […]
1988թ․ շարժումը՝ որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «1988թ․ շարժումը՝ որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ» խորագրով բանախոսություն, որը վարեց փիլիսոփա, «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի փորձագետ, քաղաքական գործիչ Աշոտ Ոսկանյանը։ Բանախոսը ներկայացրեց 1988թ․ սկիզբ առած ժողովրդական շարժման բնույթը, փուլերը և արդյունքները։ Բանախոսության ընթացքում շարժումը դիտվեց որպես հայկական լուսավորական ավանդույթի փուլ։
Լուիզա Ասլանյան (ԼԱՍ)․ հարցականի ուղիներով
Ապրիլի 12-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լուիզա Ասլանյան (ԼԱՍ)․ հարցականի ուղիներով» խորագրով բանախոսություն, որը վարեց թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։ Բանախոսը ներկայացրեց ֆրանսահայ գրողների միության անդամ, Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ, Ֆրանսիայի դիմադրական շարժման ակտիվ անդամ, լեգենդար հերոսուհի Լուիզա Ասլանյանի (ԼԱՍ) կյանքն և գործունեությունը։ Բանախոսության ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական […]
Կին և պատերազմ
Ապրիլի 7-ի կապակցությամբ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Կին և պատերազմ» խորագրով հանդիպում-զրույց Արցախյան երեք պատերազմներին մասնակից կանանց հետ, որոնց շարքում էին Անահիտ Գրիգորյանը, Լյուսի Լիսովսկայան (Սիմոնյան), Սոֆյա Սվազյանը, Քնար Ապրեսյանը։ Թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը ներկայացրեց կնոջ դերը պատմական տարբեր փուլերում, այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան հյուրերի հետ։ Պատերազմին […]
Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների պատմությունը
Մարտի 31-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների պատմությունը» խորագրով բանախոսություն, որը վարեց թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Նազարյանը։ Բանախոսության ընթացքում պատմական ակնարկով ներկայացվեց Հայաստանում ռազմարդյունաբերության ստեղծման և զարգացման փուլերը, վերջին հարյուրամյակում գործած գործարանների, գիտաարտադրական միավորումների և գիտահետազոտական ինստիտուտների պատմությունը։
Հայկական զորքի թվաքանակն ու հրազենը 1720-ական թթ.
Մարտի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայկական զորքի թվաքանակն ու հրազենը 1720-ական թթ.» խորագրով բանախոսություն, որը վարեց քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։ 1720-ական թթ․ Արևելյան Հայաստանում, ազգային-ազատագրական ծրագրով պատմական թատերաբեմ է իջնում մարտունակ հայկական զինուժ, որի թվաքանակը և՛ հայկական, և՛ օտար աղբյուրների հավաստի գնահատմամբ հասնում էր տասնյակ հազարավոր մարտիկների։ Բանախոսության ընթացքում քննարկվեց այդ […]
Ժայռապատկերները հայկական պատմամշակութային ժառանգության համապատկերում
Մարտի 10-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Ժայռապատկերները հայկական պատմամշակութային ժառանգության համապատկերում» խորագրով, որը վարեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կարեն Թոխատյանը։ Բանախոսության ընթացքում խոսվեց Հայաստանի ժայռապատկերների և հայկական մշակույթի մյուս ոլորտների ստեղծագործությունների համադրության մասին, որը ներկայացվեց Հայաստանի պատմության թանգարանի և այլ թանգարանների նյութերի օրինակով:
Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուն
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուն» խորագրով, որը վարեց թանգարանի ազգագրության բաժնի վարիչ, զենքի հավաքածուի ֆոնդապահ Արտակ Ասատրյանը։ Բանախոսության ընթացքում խոսվեց զինագործության պատմության մասին, ներկայացվեցին զենքի հավաքածուի այն նմուշները, որոնք ցուցադրված չեն «Զենք․ պայքար և մշակույթ» խորագրով ցուցադրությունում, իսկ երկրորդ հատվածում Արտակ Ասատրյանը ներկաների համար անցկացրեց շրջայց զենքերի ցուցասրահում։
Հայկական գորգանախշ և գորգատիպ ասեղնագործություն
Փետրվարի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայկական գորգանախշ և գորգատիպ ասեղնագործություն» խորագրով բանախոսություն՝ նվիրված գեղարվեստական գործվածքի առանձնահատկություններին և ազգային մշակույթում դրա ունեցած դերին: Բանախոսությունը վարեց պ․գ․թ․, դոցենտ Կարինե Բազեյանը։
Մեծամորը մ.թ.ա. II հազ. կեսին տարանցիկ առևտրի խաչմերուկում
Փետրվարի 10-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մեծամորը մ.թ.ա. II հազ. կեսին տարանցիկ առևտրի խաչմերուկում» խորագրով բանախոսություն, որը վարեց հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Բանախոսության ընթացքում խոսվեց Մեծամորից հայտնաբերված հնագույն արժեքների մասին, որոնք ներկայացնում են Արարատյան դաշտի վաղ պետականության կազմավորման առևտրատնտեսական կապերը Հին Մերձավոր Արևելքի հզոր պետական կազմավորումների հետ: