«Լուվրի բյուզանդական սկիհը․ եկեղեցական արծաթագործության խոշոր գանձերը մինչև VII դարը» խորագրով բանախոսությունը
Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական բաժնի գիտական կոմիտեի նախագահ, պատվավոր ֆոնդապահ Ժանիկ Դյուրանը փետրվարի 11-ին «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի շրջանակում ներկայացրեց «Լուվրի բյուզանդական սկիհը․ եկեղեցական արծաթագործության խոշոր գանձերը մինչև VII դարը» բանախոսությունը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի ղեկավար Աստղ Պողոսյանը։ Հիշեցնենք, որ Լուվրի հավաքածուի բյուզանդական սկիհը […]
Հայաստանի պատմության թանգարանի և Օմանի Ազգային թանգարանի միջև կնքվեց հայ-օմանական մշակութային հարաբերությունների ուսումնասիրման պայմանագիր
Փետրվարի 12-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն Ջամալ ալ-Մուսավիին: Այցի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանի և Օմանի Ազգային թանգարանի միջև կնքվեց հայ-օմանական մշակութային հարաբերությունների ուսումնասիրման պայմանագիր։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ թանգարանները […]
«Նեղոսից մինչև Հրազդան գետը. Բաուիտի հնագույն վեհաշուք վանքի պատմությունը» թեմայով բանախոսություն
Փետրվարի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց Լուվրից հրավիրված գործընկերների մասնակցությամբ միջազգային բանախոսությունների շարքը։ «Նեղոսից մինչև Հրազդան գետը. Բաուիտի հնագույն վեհաշուք վանքի պատմությունը» թեմայով բանախոսությունը վարեց Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական բաժնի գլխավոր ֆոնդապահ և փոխտնօրեն Ֆլորանս Կալամանը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյանը: Բանախոսը ներկայացրեց Բաուիտի վանքի […]
Պատմական համագործակցություն Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի «Թանգարանային կղզու» միջև
Ս. թ. հունվարի 26–ից 28-ը Հայաստանի պատմության թանգարանի պատվիրակությունը՝ տնօրենի ժ/պ Դավիթ Պողոսյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվել է Բեռլինում։ Այցի առանցքային իրադարձությունը Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի «Թանգարանային կղզու» Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։ Հունվարի 27-ին «Նոյես թանգարանում» Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժ/պ դոկտ. Դավիթ Պողոսյանը և Նախապատմության և վաղ […]
«Տարածքը և սրբությունը. կոթողները և պատկերագրությունը վաղքրիստոնեական Հայաստանում և նրանից դուրս» խորագրով բանախոսություն
Հունվարի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ պ․գ․դ․, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի «Տարածքը և սրբությունը. կոթողները և պատկերագրությունը վաղքրիստոնեական Հայաստանում և նրանից դուրս» խորագրով բանախոսությունը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյանը, ով նշեց, որ այսպիսով մեկնարկում է «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության շրջանակում […]
«Ի՞նչ են պատմում Ամանորի համերը» խորագրով բանախոսություն
Դեկտեմբերի 26-ին՝ Ամանորին ընդառաջ, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Ի՞նչ են պատմում Ամանորի համերը» խորագրով բանախոսությունը, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը, ով իր ելույթում կարևորեց Ամանորի ավանդույթների ուսումնասիրման դերը մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման համատեքստում: Բանախոսության ընթացքում […]
Շրջայց Վիգեն Ավետիսի հետ
Դեկտեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում գործող «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրության շրջանակում այցելուները մասնակցեցին շրջայցի՝ քանդակագործ Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ։ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը ներկայացնում է համաքրիստոնեական մշակութային ժառանգության գլուխգործոցներ։ Առաջին անգամ Հայաստանում կարող եք տեսնել ցուցանմուշներ Լուվրից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված՝ Սուրբ […]
Աշխատանքային այց Հռոմ
Միջերկրական և արևելյան հետազոտությունների միջազգային ասոցիացիայի հրավերով Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժ/պ Դավիթ Պողոսյանը և գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը մեկնել են Հռոմ և դեկտեմբերի 15–16-ը հանդիպումներ են ունեցել ասոցիացիայի նախագահ պրոֆ․ Ադրիանո Վալերիո Ռոսսիի, փոխնախագահ Սերջիո Ֆերդինանդիի և Հայաստանում աշխատող այլ գործընկերների հետ։ Ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպվել են նաև հատուկ հանդիպումներ Ազգային հռոմեական թանգարանի տնօրեն […]
Շրջայց Լիլիթ Գրիգորյանի հետ
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի պատմության թանգարանում գործող «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրության շրջանակում այցելուները մասնակցեցին շրջայցի՝ մշակութաբան, թանգարանագետ, ինֆլյուենսեր Լիլիթ Գրիգորյանի ուղեկցությամբ։ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը ներկայացնում է համաքրիստոնեական մշակութային ժառանգության գլուխգործոցներ։ Առաջին անգամ Հայաստանում կարող եք տեսնել ցուցանմուշներ Լուվրից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից […]
Հուշագրի կնքում «Արմադա Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ
Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և «Արմադա Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոմերցիոն տնօրեն Նելլի Ավետիսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես թանգարանի գործունեության, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակմանը։