Աշխատանքային այց Լեհաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում դեկտեմբերի 10-12-ը Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը Լեհաստանում այցելել է մի շարք մշակութային հաստատություններ և մասնակցել կարևոր հանդիպումների։ Այցի ընթացքում համատեղ ցուցադրությունների կազմակերպման և համագործակցության ծրագրեր են քննարկվել Վարշավայի ազգային թանգարանի տնօրեն Ագնեշկա Լայուսի և Վարշավայի թագավորական ամրոցի թանգարանի տնօրեն […]

Հանդիպում- քննարկում

Դեկտեմբերի 4-ին «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ հանդիպում-քննարկում ՀՊԹ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանի և ճարտարապետ Կարեն Բալյանի հետ, որին մասնակցեցին Գեղարվեստի ակադեմիայի սաները։

Բանախոսությունների շարք

Սիրելի՛ հետևորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հետ, կազմակերպել է բանախոսությունների մի հետաքրքիր շարք։ Բանախոսությունների շրջանակում խոսնակներն անդրադարձել են հետևյալ թեմաներին՝ «Բանակը և մշակութային արժեքների պաշտպանությունը պատերազմի ժամանակ» Բանախոս՝ ՀՊԹ Գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյան (ՀՀ ՊՆ […]

«Դեղին գետի հիշողությունը» միջազգային ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման արարողություն

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Դեղին գետի հիշողությունը» միջազգային ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման արարողությունը։ Հիշեցնենք, որ ցուցադրությունն իրականացվել էր Հայաստանի պատմության թանգարանի, Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։ Բացման խոսքում թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը ընդգծեց, որ շուրջ երեք ամիս գործող ցուցադրությունը ոչ միայն հնարավորություն տվեց հայ այցելուներին անմիջականորեն հաղորդակցվել […]

«Հավաքածուների պահպանման պլան» խորագրով սեմինար-դասընթաց

Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հոկտեմբերի 21-ին մեկնարկած «Հավաքածուների պահպանման պլան» խորագրով սեմինար-դասընթացի ամփոփումը։ Այսօրվա դասընթացը նվիրված էր լուսանկարչական հավաքածուների պահպանության և խնամքի խնդիրներին։ Դասընթացը իրականացվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել մասնագիտական կարողությունները մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում։ Հնգօրյա դասընթացների ընթացքում (հոկտեմբերի 21-25) կազմակերպվել […]

«Կաշվի վերականգնում և կոնսերվացում» խորագրով բանախոսություն

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում «Կաշվի վերականգնում և կոնսերվացում» խորագրով բանախոսությամբ հանդես եկան Սաքսոնիա-Անհալթի երկրամասային թանգարանի և Ռեստավրացիոն լաբորատորիայի վերականգնողներ բ․գ․թ․ Քրիստիան-Հայնրիխ Վունդերլիխը և Հայկո Բրոյերը։ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց հյուրերին համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման համար՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը մշակութային ժառանգության պահպանման և միջազգային […]

«Հայաստանում հնագիտական տուրիզմի զարգացումը․ Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործունեությունը Դվինում և Արուճում» աշխատաժողով

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայաստանում հնագիտական տուրիզմի զարգացումը․ Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործունեությունը Դվինում և Արուճում» խորագրով աշխատաժողովը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր ողջույնի խոսքում կարևորեց նմանատիպ աշխատաժողովների դերը հնագիտական ժառանգության պահպանության և միջազգային համագործակցությունների խթանման գործում։ Նա նշեց, որ թանգարանը մշտապես աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են գիտական ուսումնասիրությունների և […]

«Թանգարան և ճարտարապետություն» խորագրով պանելային քննարկում

Սեպտեմբերի 27-ին «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ պանելային քննարկում՝ «Թանգարան և ճարտարապետություն» խորագրով։ Բանախոսներ` ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Կարեն Բալյանը և նկարիչ-համադրող, «Gyumri Art Week» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը խոսեցին ցուցադրությունների կազմակերպման արդի մոտեցումների, կիրառվող ճարտարապետական լուծումների, ինչպես նաև կազմակերպչական գործընթացում ծագող դժվարությունների` սեղմ ժամկետների և կոնֆլիկտների հաղթահարման մեխանիզմների մասին։ Միաժամանակ […]

Ժամանակավոր

Մամուլի Ասուլիս «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության բացմանն ընդառաջ

«Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության բացմանն ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:  «Առանձնահատուկ պատիվ ու հպարտություն է արդեն երկրորդ տարին անընդմեջ մեր երկրի անկախության օրը նշանավորել թանգարանային նոր ցուցադրությամբ՝ միջազգային […]

Գորգի կտրման և նվիրատվության հանդիսավոր արարողություն

Օգոստոսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանի և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի համատեղ նախաձեռնությամբ «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ցուցասրահում տեղի ունեցավ ամիսներ շարունակ այնտեղ գործված գորգի կտրման և նվիրատվության հանդիսավոր արարողությունը։ Բացման խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի տնօրեն Րաֆֆի Մեգերյանը՝ կարևորելով նախաձեռնության դերը գորգագործական ավանդույթների պահպանման և տարածման գործում։ Հաջորդիվ […]