«Աղետների ու ռիսկերի կառավարումը թանգարանների համար» խորագրով բանախոսություն
Օգոստոսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում «Աղետների ու ռիսկերի կառավարումը թանգարանների համար» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ․գ․թ Նժդեհ Երանյանը։ Բանախոսության ընթացքում քննարկվեցին աղետների տեսակները, դրանց ընկալումները ժամանակի ընթացքում և թանգարաններում արձանագրված պատմական օրինակները։ Բանախոսը ներկայացրեց միջազգային ծրագրերի ընթացքում իր ձեռք բերած գիտելիքներն ու փորձը` շեշտելով, որ դրանք կարող են կիրառվել […]
«Ազատագրական շարժման գործիչ, Զորավար Անդրանիկ Օզանյանի կյանքը և գործունեությունը» խորագրով առցանց բանախոսություն
Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը հանդես եկավ առցանց բանախոսությամբ, որը կրում էր «Ազատագրական շարժման գործիչ, Զորավար Անդրանիկ Օզանյանի կյանքը և գործունեությունը» խորագիրը։ Բանախոսությանը մասնակցում էին ՀՀ ԱՆ «Գորիս», ՀՀ ԱՆ «Արմավիր», ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն», ՀՀ ԱՆ «Սևան», ՀՀ ԱՆ «Վանաձոր», ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» […]
«Կաթողիկոսի հանդերձանքի պատկերագրությունը հայ միջնադարյան մանրանկարչության մեջ» խորագրով բանախոսություն
Հուլիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ արվեստագետ, հագուստի ձևավորող, ձեռագործ-վարպետ Սոֆի Խաչմանյանի բանախոսությունը՝ «Կաթողիկոսի հանդերձանքի պատկերագրությունը հայ միջնադարյան մանրանկարչության մեջ» խորագրով։ Բանախոսը ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդի, Հայոց կաթողիկոսի ծիսական հանդերձանքի ծագման և զարգացման պատմությունը, ինչպես նաև խոսեց դրանցում առկա զարդանախշերի, գույների և այլ տարրերի նշանակության և խորհրդի մասին։
«Սահմանադրություն, պետականություն և թանգարաններ» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով
Հուլիսի 3-4-ը Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ«Սահմանադրություն, պետականություն և թանգարաններ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին։ Երկօրյա գիտաժողովի շրջանակներում հայ և օտարերկրացի բանախոսները հանդես եկան բազմաբնույթ զեկուցումներով, որոնք ընդգրկում էին՝ ճարտարապետության, հնագիտության, նոր և նորագույն շրջանի պատմության, ազգագրության, թանգարանային գործ, սահմանադրության, մշակութային ժառանգության, ինչպես նաև նոր և նորագույն շրջանի պատմության և հարակից բնագավառներին […]
«Ամառային դպրոց 2025» կրթական ծրագրի ամփոփում
Հունիսի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ամառային դպրոց 2025» կրթական ծրագրի ամփոփումը։ Ամառային դպրոցի վերջին օրն իրականացվեցին «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ տոհմածառ» և «Ե՛վ նման ենք, և՛ տարբեր» կրթական ծրագրերը, որոնց հաջորդեց թանգարանի կողմից հավաստագրերի հանձման արարողությունը բոլոր ծրագրերին մասնակցած փոքրիկներին:
«Երևան-Բեյրութ․ Մշակութային կամրջումներ» խորագրով գիտաժողով
Հունիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Երևան-Բեյրութ․ Մշակութային կամրջումներ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Հայկազյան համալսարանի 70-ամյակին: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ․գ․թ․ Նժդեհ Երանյանը և Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթեանը` կարևորելով Հայաստանի և սփյուռքահայ համայնքների կապը և Հայկազյան համալսարանի հայագիտական գործունեությունը։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան՝ – Հայաստանի պատմության թանգարանի […]
«Անցյալի հետքերով» կրթական ծրագիր
«Եվրոպական հնագիտության օրեր»-ի շրջանակում հունիսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց «Անցյալի հետքերով» խորագիրը կրող կրթական ծրագիրը։ Ծրագրի սկզբում երեխաները շրջեցին թանգարանի մշտական ցուցադրության սրահներում և ծանոթացան տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներին։ Հաջորդիվ, ձեռք բերած գիտելիքները մասնակիցները կիրառեցին ինտերակտիվ խաղի ընթացքում։ Երեխաները բաժանվեցին խմբերի և ցուցանմուշների կրկնօրինակներից ընտրելով կոնկրետ ժամանակաշրջանին բնորոշ նմուշներ` փորձեցին կազմակերպել փոքրիկ ցուցադրություն։
Պանելային քննարկում «Հնագիտությունը որպես մասնագիտություն․ սերունդների երկխոսություն» խորագրով
Հունիսի 13-ին «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ պանելային քննարկում՝ «Հնագիտությունը որպես մասնագիտություն․ սերունդների երկխոսություն» խորագրով։ Քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ․գ․թ․ Նժդեհ Երանյանը։ Քննարկման ընթացքում պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ, պ․գ․թ․, դոցենտ Բենիկ Վարդանյանը խոսեցին ոլորտում առկա ներկայիս հիմնախնդիրների մասին։ […]
Բանախոսություն «Քէմբ Օտտօ․ անտեսանելի ժառանգություն» խորագրով
Մայիսի 24-ին «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում «Քէմբ Օտտօ․ անտեսանելի ժառանգություն» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ հրատարակիչ և թարգմանիչ «Editions Parenthèses, collection Diasporales»-ի պատասխանատու Հուրի Վարժապետեանը։ Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի պատմության թանգարանի և ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության համագործակցությամբ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի […]
Թանգարանների գիշեր 2025 | «Մեր պատմությունը՝ մեր բարբառներով»
Թանգարանների գիշեր և Թանգարանների միջազգային օր միջոցառումներն այս տարի անց էին կացվում «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո: Խորագրին համահունչ՝ Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնել էր յուրահատուկ ծրագիր՝ «Մեր պատմությունը՝ մեր բարբառներով» վերտառությամբ, որը հանդիսացավ մշակութային հաղորդակցության նոր ձևաչափ։ Նախաձեռնության շրջանակում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու թանգարանի մշտական ցուցադրությանը Արցախի, Ջավախքի, Շիրակի, Լոռվա և այլ […]