Թանգարանային առարկաների գնային արժեքի որոշման չափորոշիչները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվեց քննարկում՝ «Թանգարանային առարկաների գնային արժեքի որոշման չափորոշիչները» թեմայով, որին ներկա էին ՀՀ մշակութային ոլորտի աշխատակիցները։ Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ելույթ ունեցավ Մշակութային արժեքների […]

«Հողի գաղտնիքը․Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ժամանակավոր ցուցադրության փակում

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը․Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը։ Ելույթով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ներկայացնելով ամիսների ընթացքում ցուցահանդեսի արդյունքները, դրա շրջանակներում իրականացված միջոցառումները, բանախոսությունները, կրթական ծրագրերը, հուշանվերների համալրումը: Շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի գործընկերներին և աշխատակիցներին, ովքեր աջակցեցին ցուցահանդեսի կազմակերպմանը և դրա ընթացքում տեղի ունեցած միջոցառումների անցկացմանը և լուսաբանմանը։ Նշենք, […]

Ջեյմս Բաղյան․ հայազգի առաջին տիեզերագնացը Հայաստանի պատմության թանգարանում

Մեծ պատիվ էր “Starmus” միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում հյուրընկալել հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանին։ Հայտնի գիտնականն իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերեց թանգարանին։ Նա գրառում թողեց թանգարանի տպավորությունների գրքում, ապա ծանոթացավ թանգարանի նորաբաց «ՀՆագույն մարդու հետքերով․ քարի դար» մշտական ցուցադրությանը և գործող մյուս ժամանակավոր ցուցադրություններին։ Շնորհակալ […]

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ․ Հերման Նորդերմեեր «Ռեմինիսցենցիա»

Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի Առաջին մրցանակակիր՝ Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրության բացմանը, որն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Նիդերլանդներում Մոնդրիան հիմնադրամի աջակցությամբ։ […]

Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն իր մրցանակը հանձնեց Հայաստանի պատմության թանգարանին

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի անվանի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանին, ով իր մրցանակը նվիրաբերեց Հայաստանի պատմության թանգարանին։ Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]

ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված եռօրյա գիտաժողով

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ մեկնարկեց ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված եռօրյա գիտաժողովը, որի ընթացքում ավելի քան 80 հետազոտող ներկայացրեց հնագիտության, ազգագրության, նոր և նորագույն շրջանի պատմության, մշակութաբանության, թանգարանագիտության բնագավառներին վերաբերող զեկուցումներ, որոնք հոդվածների տեսքով կտպագրվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում։

Շենգավիթ հնավայրից պեղված արժեքավոր հավաքածու

Մարտի 24-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Ֆենիքս Սարդարյանին և Արտաշես Սարգսյանին, ովքեր նվիրեցին բազմավաստակ հնագետ Սանդրո Սարդարյանի՝ ժամանակին Շենգավիթ հնավայրից պեղված արժեքավոր հավաքածուն։ 170 իրից բաղկացած այս եզակի գտածոները (քարե և կավե արձանիկներ, բրոնզե զարդեր, ոսկրե և օբսիդյանե աշխատանքային գործիքներ, շքասեղներ և այլն) կօգնեն նորովի արժևորել շենգավիթյան յուրօրինակ ժառանգությունը։

Պատիվ և իրավունք

Հոկտեմբերի 25-ին պատիվ ունեցանք թանգարանում իր ձեռքից նվեր ընդունել մեր ժամանակների հաղթական զորավարներից մեկի՝ Արցախի հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի խորհրդանշական սուրը։ «Պատիվ և իրավունք» խորագրի ներքո ցուցադրված հայ զորավարների հաղթական սրերին ավելացավ ևս մեկը, որը գեներալին էր նվիրել իր մարտական ընկերը։ 1839 թ․ թվագրվող սրի վրա հետևյալ արձանագրությունն է փորագրված ․ «Նվեր գեներալ […]

Հայաստանը 2600 տարվա քարտեզներում և Ադրբեջանը – ?

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում բանախոսությամբ հանդես եկավ հայ աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը: Ցուցադրվեց թե ինչպես, դեռ մ. թ. ա. 6-րդ դարից «Հայաստան» անունով երկիրը գոյություն է ունեցել օտարների բոլոր քարտեզներում: Հակառակ այն պարագային, որ 6-7 դար Հայաստանն անկախ պետություն չի ունեցել, բայց և այնպես նրա անունը նշված է տարածաշրջանը ցուցադրող բոլոր քարտեզներում, և […]

Զորավար Անդրանիկ. հայահավաքի և հողահավաքի բանաձևը

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի պատմության թանգարանում բանախոսությամբ հանդես եկավ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ, բ. գ. թ, Կարո Վարդանյանը՝ ներկայացնելով Զորավար Անդրանիկի հագեցած գործունեության վերջին շրջանը՝ 1918-1919 թթ.՝ զուգահեռելով այն այսօրվա մարտահրավերների և իրավիճակի հետ։ Մուտքի տոմսերի ողջ հասույթը փոխանցվելու է հայկական բանակին: