Թանգարանների գիշերը Հայաստանի պատմության թանգարանում

Մայիսի 18-ին՝ Թանգարանների գիշերը, Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեցին մշտական ցուցադրության Անի․ «Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» սրահները՝ հնարավորություն տալով այցելուներին հիանալու միջնադարյան բացառիկ ցուցանմուշներով։ Իսկ երեկոյան տեղի ունեցավ համերգային ծրագիր «Անին երգերի մեջ» խորագրով՝ Դավիթ Սեդրակյանի կատարմամբ։

Մամուլի ասուլիս «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցադրությանն ընդառաջ

2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։ Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն․ Անահիտից […]

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 65-ամյակին

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և ցուցադրության բացում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 65-ամյակին, որն իրականացվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի Տուն-Թանգարանի հետ համատեղ։ Միջոցառմանը ներկա էին Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, նշելով, որ ցուցադրության մեջ առկա են իրեր, որոնք թանգարանին նվիրել է հենց սպարապետի ընտանիքը, […]

Հայուհիների զարդերը․ ավանդականից նորաձևություն

Կանանց միջազգային օրվա շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-զրույց՝ «Հայուհիների զարդերը․ ավանդականից նորաձևություն» թեմայով։ Հանդիպումը վարեց թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։ Բանախոսներն էին ՀՊԹ ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը և ազգագրագետ, «Դաֆնէզարդ» նախագծի հիմնադիր Մանան Առաքելյանը (Դաֆին)։ Ազգագրագետները ներկայացրին զարդերի դերը ազգային գեղագիտական ընկալումների, զգացողությունների, ճաշակի, ոճի տեսանկյունից, խոսեցին դրանց խորհրդաբանության, կիրառման մասին, ինչպես նաև անդրադարձ […]

Գրքերի շնորհանդես-վաճառք

Գրքի տոնին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ արդեն ավադույթ դարձած նոր հրատարակությունների շնորհանդեսը, որի շրջանակում հանրությանը ներկայացվեցին 2023 թվականին թանգարանի կողմից հրատարակված գրքերը։ Ելույթ ունեցան գրքերի հեղինակները՝ իրենց սրտի խոսքը հղելով ապագա ընթերցողներին։ Հիշեցնենք, որ այուհետ հասանելի են Ա. Իսրայելյան «Աղ ու հաց», «Լճաշենի ամրոցն ու դամբանադաշտը» (կազմող Բեն Վարդանյան), «Հայաստանի քարի դարը։ Կատալոգ-պատկերագիրք։ […]

«Որոգայթ Փառաց»-ը որպես առաջին Սահմանադրության նախագիծ

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ ««Որոգայթ Փառաց»-ը որպես առաջին Սահմանադրության նախագիծ» հանդիպում-զրույցը, որը նվիրված էր Հնդկաստանի Մադրաս քաղաքի հայկական տպարանում առաջին անգամ տպագրված «Որոգայթ փառաց» գրքի 250-ամյակին։ Թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը պատմական ակնարկի շրջանակում ծանոթացրեց Հնդկահայ գաղութի գործունեությանը՝ հանձինս Շահամիր Շահամիրյանի և նրա որդիների, ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի և […]

Ֆադեյ Սարգսյան 100

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և ցուցահանդես՝ նվիրված ականավոր գիտնական, պետական գործիչ, ՀՀ ԳԱԱ նախագահ (1993-2006 թթ․) Ֆադեյ Տաճատի Սարգսյանի 100-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ընդգծեց թանգարանի կողմից նման ականավոր հայորդիների կյանքն ու գործունեությունը լուսաբանելու կարևորությունը։ Բանախոսությամբ հանդես եկավ թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը, ով […]

«Զինվորը, քուրմն ու առևտրականը․ վերակարգության հնագիտական դրսևորումները բարդ հասարակություններում» խորագրով միջազգային գիտաժողով

Նոյեմբերի 7-8-ը Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց միջազգային գիտաժողով` «Զինվորը, քուրմն ու առևտրականը․ վերակարգության հնագիտական դրսևորումները բարդ հասարակություններում» խորագրով։ Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։ Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան տարբեր զեկույցներով՝ հին հասարակություններում առանձնաշնորհյալության տարատեսակ դրսևորումների հետազոտության շրջանակում, ինչպես նաև հնագետների, մարդաբանների, պատմաբանների, համեմատական առասպելաբանության և լեզվաբանության մասնագետների և այլ հարակից […]

Եվրոպական ժառանգության օրեր․ կենսունակ ժառանգություն

«Եվրոպական ժառանգության օրեր․ կենսունակ ժառանգություն» միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բոլորիս կողմից սպասված իրադարձություն։ Թանգարանի գործընկեր «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ ամիսներ շարունակ թանգարանի գորգերի ցուցասրահում այցելուների աչքի առաջ գործված գորգը կտրվեց հանդիսավոր արարողությամբ։ Գործված գորգը ցուցասրահում ներկայացված նմուշներից մեկի՝ 19-րդ դարով թվագրվող, «Աստղահավք» տիպի գորգի կրկնօրինակն է։ Գորգի կտրման արարողությանը հաջորդեց […]

Պարահեն ինքնություն

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Պարահեն ինքնություն» խորագրով դասախոսություն և բաց դաս, որի ընթացքում ներկաները ծանոթացան Կարնո պարերին ու պարերգերին՝ բացահայտելով, թե ինչպես է կարնեցի հայի ինքնությունն արտահայտվել իր պարերում և պարերգերում: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Բարձր Հայքի Կարնո շրջանի ուսումնասիրությունն ամփոփող գրքույկի շնորհանդեսը և հրապարակվեցին Կարնո պարերի կաքավագրերը, որոնք գրառվել են շարժումների գրառման` 1940-ականներին […]