Թանգարանների միջազգային օրը Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց «Թանգարանային գործը Հայաստանում․ իրողություններ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկումը, որի առանցքում էին թանգարանային ոլորտի ներկա իրավիճակը, զարգացման միտումները և առկա մարտահրավերները, ոլորտում մասնագիտական կրթության կարևորության խնդիրը։
Քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։ Պանելային քննարկման բանախոսներն էին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը, Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տնօրեն, Թանգարանի աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն Մարինե Մկրտչյանը։