ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դաշույն

Միաձույլ դաստակով դաշույնն ունի եռանկյունաձև շեղբ, որի կենտրոնով անցնում են ակոսներ։ Դաշույնի կլոր դաստակը զարդարված է եռանկյունաձև, փայտով ագուցված հանվածքներով և շրջանաձև երիզով, իսկ գլխիկը՝ փայտով ագուցված խաչաձև կտրվածքներով։
Դաշույնի պատյանի մի կողմը զարդարված է եռանկյունաձև հանվածքներով և հագուստին ամրացնելու համար նախատեսված չորս կամրջակներով։ Պատյանի հակառակ կողմը հարդարված է սեպաձև կտրվածքներով և դեպի վեր գալարվող օձապատկերով։ Պատյանի ծայրին տափակ շրջանաձև պահպանակ կա։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. XIII-XIV դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : Բրոնզ

Ինվենտար # : 2007-124