Սև փայլեցրած մակերեսով անոթ` երկու հորիզոնական աղեղնաձև կանթերով: Անոթը կիսագնդաձև է, նեղ հատակով, դուրս ծալված շրթով: Իրանի վերին կեսը հարդարված է մատնեքավոր նախշերով: Կափարիչը շրջանաձև է, գոգավոր, ունի ելուստավոր բռնակ` կենտրոնում միջանցիկ անցքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշ [...]
Թեյնիկաձև եռոտանի անոթ` պատրույգի համար նախատեսված երկու ծորաններով և տերևաձև կանթով: Կենտրոնում ունի շարժական հարմարանքով կափույր, շուրջը` այրումը կարգավորող օդափոխիչ անցքեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2048-378
Սկավառակաձև խփի կես` աղեղնաձև խոշոր բռնակով: Մակերեսը դրոշմազարդված է օվալի մեջ առնված եղջերուի պատկերով: Եզրագիծը ատամնավոր է, ծեփած է ձեռքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 11-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2047-30
Սրածայր հատակով, կարճ, նեղ վզով և հերմետիկ խցանվող բերանով հաստապատ անոթ: Իրանի վերին կեսը հարդարված է ուղղահայաց դասավորությամբ վարդյակներով, շրջանաձև զարդանախշերով և ակոսներով: Հատակին ունի թրծումից հետո փորագրված ճյուղանման խազվածք: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 11-13-ր [...]
Բաղկացած է ցանցկեն զարդատախտակներից` եռատերև վերջավորություններով: Դրանց կենտրոնում ընդելուզված են քարեր` փիրուզ և ամետիստ: Շեղանկյունաձև զարդատախտակները հարդարված են վերադիր օղակներով: Մանյակն ունի սողնակավոր փական՝ լրացված թանկարժեք քարերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ [...]
Փոքր չափսերի կախազարդ` գնդաձև հիմքով, օվալաձև գլխիկով, որի կենտրոնում` միջանցիկ անցք` կախելու համար: Մակերեսը հարդարված է խորաքանդակ, ցանցավոր և հորիզոնական զարդերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։Ք․ա. 8-7-րդ դդ. Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Քար Ինվենտար # : 2010-75
Գահավորակի կենդանակերպ ոտք` ձուլածո, սնամեջ, վերին հատույթում քառանկյունաձև: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 7-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2588-39
Ձիասարքի կաշեփոկերը ձգող ճարմանդ է` պատրաստված եղջյուրից: Խոյի ոճավորված գլխի տեսք ունի: Հիմքում քառանիստ է, կենտրոնում արված է շրջանաձև, միջանցիկ անց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 7-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Ոսկոր Ինվենտար # : 2010-52
Անոթն ունի շատ ինքնատիպ պսակ և վիզ, որը տարբերվում է հելլենիստական օյնախոյաններից։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 1-ին դ. վերջ, 2-րդ դ. սկիզբ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Կավ Ինվենտար # : 2940-12
Անոթը գնդաձև է, նեղ վզով, մեկ կանթով, իրանը հարդարված է ելուստներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 2-3-րդ դդ․ Տարածաշրջան : Գառնի Նյութ : Կավ Ինվենտար # : 1964-120