Հորինվածքի կենտրոնում քանդակված է կոնաձև Կենաց ծառը, որի հիմքից դուրս են գալիս ոճավորված խոշոր զույգ արմավաճյուղեր: Նրանցից աջ և ձախ տեղադրված են երկու խիստ ոճավորված մեծ աղավնիներ: Թռչունների պոչերն ավարտվում են թռչնի գլուխներով, որոնք կտուցում պահում են կիսարմավիկներ: Հորինվածքի առանձի [...]
Լայնաբերան է, իրանը վերին մասում բոլորված է գծազարդ գոտիներով: Կանթերը` ֆալակերպ գլխով կենդանակերպ ֆիգուրաներ են, որոնք առջևի թաթերով հենված են անոթի բերանամասին: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2197-215
Անկյունազարդ է` զարդարված թագազարդ գլխով թևավոր առյուծի ռելյեֆ պատկերով և բուսական զարդաձևերով: Ծառայել է իբրև բնակարանի ներսի հարդարանքի մաս: Ձուլված է գիպսից` կաղապարի մեջ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Գիպս Ինվենտար # : 2604-21
Պատված է փիրուզագույն ջնարակով: Իրանը հարդարված է ծաղկած ճյուղագալարներով, վերին մասում նշաձև 4 ծաղիկներ են, որոնց միջև պահպանվել են 4 ունկերի հետքերը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2837-33
Մակերեսին դրոշմված են ցանցազարդ եռանկյունիներ: Կենտրոնում տեղադրված է աղեղնաձև բռնակը: Սկավառակը եզերված է մատնեքենավոր գոտիով: Ծեփած է ձեռքով։ Այսպիսի խփերն օգտագործվել են թոնիրները, կարասները և սնունդ կամ հեղուկ պարունակող այլ անոթները ծածկելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դ [...]
Իրանի կենտրոնը շուրջանակի բոլորված է մեդալիոնների մեջ ներփակված խոշոր տերևազարդերի շարքով: Պարանոցը և իրանի ստորին մասը բոլորված են արաբատառ արձանագրությամբ գոտիներով: Ներմուծված է` զարդահարդարումը և պատրաստման եղանակը հուշում է, որ այն իրանական գեղարվեստական շողուն խեցեղենի դասական նմու [...]
Ջնարակապատ սկուտեղի կենտրոնում սլացող նժույգի պատկեր է: Ձին հանդերձավորված է, ունի ոճավորված երկար բաշ, մեջքի վրա և շուրջը պատկերված են պտղաբերությունը խորհրդանշող ծաղիկներ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2197-79
Նկարազարդ կենտրոնում պատկերված է կապույտ թռչուն` շրջապատված ծաղկազարդ գալարուն շիվերով: Կենտրոնի այս հորինվածքը բոլորված է անզարդ և զարդարուն գոտիներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2158-7
Կոբալտապատ մակերեսը բաժանված է չորս բոլորակ գոտիների և հարդարված է ոսկեգույն շողունով արված բուսական, երկրաչափական նախշերով և արաբական քուֆի զարդագրերով: Կենտրոնում՝ բուսական գալարազարդերի մեջ, երախը բաց առյուծի պատկեր է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշր [...]
Ձվաձև` վերին մասում լայնացող իրանով, օղակաձև ցածր նստուկով միականթ սափորիկ: Պարանոցը կարճ է ու նեղ: Բերանը ձևավոր է, կենտրոնում սեղմած: Շրթնապսակից սափորի իրանին իջնող կանթը կլոր է: Մակերեսը պատած է բազմագույն ջնարակով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջա [...]