Կոնաձև իրանով և հարթ նստուկով, շուրթը` կլոր: Իրանը հարդարված է փորագիր զարդանախշերով: Ապակին անգույն է, բարակ, թափանցիկ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 10-11-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2604-27
Սկավառակաձև պնակի մակերեսը պատված է փիրուզագույն ջնարակով: Կենտրոնում պատկերված է վեցթևանի աստղի պատկեր` շուրջը ոճավորված բուսական զարդանախշեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2604-26
Ուռուցիկ տանձաձև իրանով, գլանաձև լայն պարանոցով, ցածր ոտքով անոթ: Մակերեսն անգոբապատ է` պատված սպիտակավուն ջնարակով: Իրանը բոլորված է ուղղահայաց շագանակագույն ժապավեններից կազմված լայն գոտիով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի [...]
Ջնարակապատ պնակի իրանը կոնաձև է, նստուկը` օղակաձև, ցածր: Ներսից նկարազարդված է շագանակագույն, կանաչ, սպիտակ երանգներով բազմաթերթ խոշոր ծաղկի պատկերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2452-13
Օղակաձև նստուկով կանաչավուն ջնարակապատ պնակի մակերեսը հարդարված է բուսական զարդաձևերով: Պատկերը նախապես գծանկարվել է թաց կավի վրա, պատվել անգոբով, որից հետո ջնարակվել: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2158-27
Դռան քանդակազարդ մակերեսը մշակված է հայկական դասական խաչքարերի հորինվածքով: Կենտրոնում՝ խոշոր սկավառակաձև վարդյակի վրա բարձրացված խաչ է, շուրջը բուսական և երկրաչափական զարդանախշեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Տարեթիվ։ 1614 թ․ Տարածաշրջան : Տաթևավանք, Սբ․ Գրիգոր եկեղեցի Նյութ : Փայտ [...]
Խաչքարի քանդակազարդ քիվի հատված: Հորինվածքի սյուժեն ամենայն հավանականությամբ աստվածահայտնությունն է ըստ Եզեկիել մարգարեի: Կենտրոնում Հիսուս Քրիստոսի դիմահայաց պատկերն է` աջը խաչակնքելու ժեստով վեր պարզած: Կողքին թռչնի պատկեր է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 14-րդ դ․ Տարածա [...]
Եկեղեցու պատին զետեղված խաչաքանդակի հատված: Ուղղանկյունաձև սալի կենտրոնում բարձրանում է եռաբողբոջ թևածայրերով խաչ: Խաչապատկերի տակ քանդակազարդ մեծ վարդյակ է: Խաչաքանդակի շուրջը միահյուսված զարդաձևեր են և խաչազարդ քառանկյունիներ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 13-րդ դ. Տարած [...]
Ձվաձև սրվակ է` օղակաձև նստուկով, նեղ վզիկով: Իրանը հարդարված է եռանկյունաձև ելուստանման զարդաձևերով: Պատրաստված է կաղապարով, կաթնավուն հաստ ապակուց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 5-7-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2579-17
Կիսագնդաձև խորը թաս է` փորագրված ձվածիր և բլթակաձև զարդանախշերով: Ապակին անգույն է` հաստ, անթափանց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 5-7-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2305-24