Սյուժեն քանդակված է Սպիտակավոր Սբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին, որմնաշարքի երեք սալերի վրա: Ձախակողմյան սալին երիտասարդ աղեղնավոր հեծյալը նետահարում է եղնիկին: Ձին առաջ է գնում, իսկ հեծյալն իրանով շրջված է դեպի եղնիկը: Աջակողմյան սալին վիրավոր կենդանին փախչում է` գլուխը ետ շրջած [...]
Խաչի ծավալային քանդակ է`ուղղահայաց թևերի ձգվածությամբ (պակասում է հորիզոնական մեկ թևը): Խաչի ծաղկումը խորհրդանշող ականթի ճոխ թուփը հիմքից դուրս գալով, հասնում է հորիզոնական թևին: Խաչի թևածայրերը հարդարված են ակնազարդ հիշեցնող զույգ շրջանակներով: Նմանատիպ ծավալային խաչաքանդակներ վաղ միջնա [...]
Կիսալուսնաձև, ուղղանկյուն կախիչով, երիզված է մանր եռանկյունիներով, կենտրոնում երկու շրջանակի մեջ մեկական ութաթև վարդյակներ են: Կախում էին եզան վզից կամ տան դռներին չար աչքից պաշտպանելու համար: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ժամանակաշրջան : Նոր շրջան (XX դ. սկիզբ) Տարածաշրջան : Գ [...]
Ներկայացված է պտղաբերության հովանավոր աստվածուհի: Նստած է հայացքը դեպի վեր հառած: Գլուխը փոքր է, դեմքը` օվալաձև, տափակ: Ճակատը նեղ է, քիթը` մեծ, ցցված: Աչքերը նշված են կլոր փոսորակներով, բերանը` փոքր ճեղքով: Կարճ պարանոցի շուրջ ոլորուն մանյակի նմանակած ռելյեֆ գծազարդ է: Կրծքամասին կրում [...]
Խաչի ծավալային քանդակ է` Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանով: Հիսուսը` մերկ մարմնով, ուղիղ կանգնած խաչված է գերաններին: Մազերը թափված են ուսերի վրա, այտերն ու ծնոտը` մորուքով ծածկված, թևերը հորիզոնական տարածած: Աչքերը բաց են` առանց ցավի արտահայտության և հոգեկան աղերսի դեպի շրջապատը. այ [...]
Կաշվե այս ոտնամանը հայտնաբերվել է 2008-ին: Ըստ պեղող հնագետների ոտնամանը թվագրվում է Ք.ա. 3600- 3500թթ.` հիմք ընդունելով Կալիֆորնիայի և Օքսֆորդի համալսարանների Սպեկտրոմետրիկ լաբորատորիաներում արված ռադիոկարբոնային քննությունը: Սա գիտնականներին թույլ է տալիս զարմանալի պահպանվածությ [...]