Անտրոպոմորֆ կուռք է, դեպի երկինք ուղղված թևերով և գլխով: Շեշտված կանացի հատկանիշները՝ լայնակոնք իրանը և ստինքանման տասնվեց ուռուցիկ ելուստները, խորհրդանշում են Մայր աստվածությունը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Միջին Բրոնզի Դար Ք.ա. XXIII-XV դդ., Ուշ Բրոնզի Դար Ք.ա. XV-XI [...]
Ծիսական շերեփ է՝ քանդակազարդ երկար պոչով: Պոչը գլանաձև է, սնամեջ՝ հարդարված սեպաձև կտրվածքներով, ավարտվում է անիվի վրա նստած թռչունի քանդակով: Անիվի կենտրոնում ներառնված է խաչի պատկեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Միջին Բրոնզի Դար Ք.ա. XXIII-XV դդ., Ուշ Բրոնզի Դար Ք.ա. XV [...]
Արձանիկը պատկերում է նստած ծերունու: Ըստ հին հունական դիցաբանության Սիլենը Դիոնիսոսի դաստիարակն էր: Գլխի մազերը խնամքով հարդարված են: Այտուցված դեմքը ծածկված է փարթամ բեղ ու մորուքով: Աջ թևով հենված է գինու տճկորին: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Հայաստանը Ք.ա. IV - Ք.հ. II [...]
Ձիու գլխի, ռեալիստորեն վերարտադրված, ձուլածո քանդակ է՝ ուրարտական մետաղագործության բարձրարվեստ նմուշ: Քանդակը ձուլված է երկու առանձին հատվածներով, որոնք միացված են իրար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Ուրարտուն Ք.ա. IX-VI դդ. Ժամանակաշրջան : Ք.ա. VIII–VII դդ. Տարածաշրջան : [...]
Սահմանաքար-կոթող՝ Հայոց Արտաշես I թագավորի (Ք.ա. 189-160 թթ.) արամեերեն արձանագրությամբ: Բուն կոթողը սեղանակերպ է, վերին մասում ունի ատամնաձև երեք ելուստներ, հիմքում՝ ելուստ պատվանդանին հագնելու համար: Կոթողի երեսակողմի վրա փորագրված է հինգ տողից բաղկացած արձանագրություն. «Արտաշես, արքա [...]
Սեպաձև շեղբով միաձույլ դաշույն է: Երկսայր է՝ երկու երեսից զարդարված ակոսներով, որոնց միջև գալարվող օձի մեկական ռելյեֆներ են: Շեղբի վերին՝ լայնացող մասում, փորագրված է վազող պարույր: Դաստակը խողովակաձև է՝ կիսագնդաձև գլխիկով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Միջին Բրոնզի Դար Ք. [...]
Պայտաձև օջախի ծայրի զարդ է՝ մարդու ոճավորված գլխի տեսքով: Գլուխը կոնաձև է՝ ռելյեֆ օղակաձև աչքով: Ակնաբիբը նշված է կլոր փոսիկով, բերանը՝ ակոսով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Վաղ Բրոնզի Դար Ք.ա. IV հազ. – XXIII դ. Ժամանակաշրջան : Ք.ա. III հազ. I կես Տարածաշրջան : Հառիճ (Շիր [...]
Արևմտահայաց նիստին դիմահայաց պատկերված է Աստվածամայրը մանկան հետ՝ Օդիգիտրիայի պատկերագրական սկզբունքով: Գլխի քողը, ծալքերով շրջանակելով դեմքը, իջնում և ծածկում է իրանը: Ծածկոցի տակից հանած աջ ձեռքը դրված է մանկան ծնկին: Մանուկ Հիսուսը նստած է մոր գոգին. գանգրահեր է, խոշոր, նշաձև աչքերով, [...]
Կնոջ ձուլածո մինիատյուր ֆիգուրա է: Մերկ է, երկարոտն, ոտնաթաթերին ընդգծված են մատները: Գլուխը հարդարված է շքեղ սանրվածքով: Դեմքը` օվալաձև է, քիթը` ուղիղ երկար: Աչքեր նշաձև են, բերանը նշված է գծիկով: Վզին կրում է կրծքից ցած իջնող կրծքազարդ: Կնոջ ձախ ձեռքում սափոր է, աջում` գավաթ: Բազուկն [...]
Կոթողի չորս նիստերին պատկերված է "Երեք մանկունքը հնոցում", պատվանդանին` "Դանիելը առյուծների գբում" սյուժեները: Պատվանդանի հիմնական` արևմտահայաց նիստի կենտրոնում Դանիելի պատկերն է "Օրանտի" դիրքով` ուղիղ կանգնած, վեր բարձրացրած թևերով: Երկու հսկա կիսադեմերով առյուծները` երախները բաց, լիզո [...]