Երկանիվ մարտակառքի մանրակերտ է: Թափքը լայն է` ետևամասում բաց, ունի կիսակլոր կամարաձև եզրակողեր և ճաղավոր անիվներ (յուրաքանչյուրում վեցական ճաղ): Առեղը կոր է: Թափքի վրա կանգնած են սաղավարտավոր երկու զինվոր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշրջան : Երկաթի դար Դարաշրջան ։ Ք․ա․ 9-րդ [...]
Ձողաձև հիմքով քառանկյունի հարթակի վրա կանգնած այծի ձուլածո քանդակ է: Կեցվածքը հանգիստ է: Բարձր պարզած գլուխը զարդարված է ետ կեռված եղջյուրներով: Երկարականջ է, քթանցքները և աչքերը ընդգծված են կլոր փոսորակներով, բերանը` ակոսով: Պոչը կարճ է` դեպի վեր ոլորված: Գիրուկ իրանը երկու կողերին ունի [...]
Միաձույլ լայնաշեղբ: Դաստակը գլանաձև է, սնամեջ, կիսագնդաձև գլխիկով, այն ընդելուզված է փայտով: Պատյանը հարդարված է սեպաձև կտրվածքներով և գալարվող օձի վերադիր պատկերով` ծայրին տափակ շրջանաձև պահպանակ է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշրջան : Ուշ բրոնզի դար Դարաշրջան ։ Ք․ա․ 15-14-ր [...]
Քառանկյունի հարթակի վրա դրված է երկանիվ մարտակառք` լծված դինամիկ ընթացքի մեջ գտնվող զույգ ձիերով: Ձիերը բարակիրան են, ունեն երկարուկ դունչ, բարձր բաշեր, երկար պոչ: Կառքի անիվները ճաղավոր են, թափքը` թեթև: Թափքի վրա կանգնած են երկարավիզ, տափակ դեմքերով երկու ֆիգուրա` զինված դաշույնով: Նրան [...]
Բարձր պատվանդանի վրա կանգնած առյուծի սնամեջ ֆիգուրա է: Կենդանին խոշորագլուխ է, ականջները` կարճ, աչքերը նշված են փոսորակներով: Հաստ դնչին ընդգծված են քիթը, լայն բացած երախը, ժանիքները: Իրանի կողային մասերին կան մեկական անկյունաձև բացվածքներ: Գավակը կլորավուն է, պոչը` երկար, ծայրը դեպի վեր [...]
Կենտրոնում անկանոն օվալի ձև ունեցող կարմրա-շագանակագույն ագաթե կուլոն է (7 x 5 սմ), որը կենտրոնում ունի երկայնական միջանցիկ անցք՝ թելի վրա հագնելու համար: Զարդի երկու կողմերին շարված են սարդիոնե երկկոնաձև ուլունքներ, ապա սիմետրիկ հաջորդականությամբ տարբեր ձևեր ունեցող ոսկյա և սարդիոնե ուլ [...]
Շենգավիթի թասը պաշտամունքային ծեսին նվիրված, հմայական նշանակություն ունեցող առարկա է, որի զարդանկարում իրենց արտահայտությունն են գտել բնության տարերքի, պտղաբերության հետ կապված պատկերներ: Հորինվածքի կենտրոնում կրակի պաշտամունքային կլոր օջախն է՝ եռաթև ելուստներով, իսկ նրա շուրջը թռչուններ [...]
Գլխավոր անկյունաձև զարդապատկերը կազմված է ջուրը խորհրդանշող ալիքազարդ ժապավեններից, որ կարասի իրանի վրայով ձգվում են դեպի վեր: Ժապավենների ծայրերին բազմագալար պարույրներով կերպավորված են թռչնագլուխ վիշապները՝ իբրև ջրի և անոթի պարունակության պահապան: Հորինվածքի կենտրոնի վերին մասում եռանկ [...]
Բրոնզե դրվագված թիթեղը ներկայացնում է Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդելը: Ստորին մասի կենտրոնում՝ խաչաձև հիմքով և կիսաբոլորակ սայրով սակրի տեսքով, պատկերված է Երկիր մոլորակը: Այն շրջապատված է ջրի և մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով: Գլխավերևում շողարձակող սկավառակը խորհր [...]
Արձանախմբի կենտրոնական ֆիգուրան հզոր մկանունքով ցուլն է: Ցուլի մոտ՝ պատվանդանի վրա կանգնած են երկու այծ: Ունենալով պաշտամունքային նշանակություն, քանդակը օգտագործվել է իբրև կառքի հմայական զարդ և շտանդարտ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Միջին Բրոնզի Դար Ք.ա. XXIII-XV դդ., Ուշ [...]