Եղջերուի քանդակով գավազանի գլխակալ: Կենդանին ունի երկարուկ իրան, փոքր գլուխ, կարճ պոչ, բազմաճյուղ բարձր եղջյուրներ, ոճավորված նշաձև աչքեր: Քանդակի հիմքում սնամեջ խողովակ է՝ ձողի վրա ամրացնելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 9-8-րդ դդ․ Տարածաշրջան : Սիսիան Նյութ  [...]

Տղամարդու դիմաքանդակ, կուռք կարմրավուն տու‎ֆից: Դեմքը տափակ է, թավ հոնքերի տակ աչքերը նշված են կլոր, խորը փոսիկներով: Քիթը ռելյե‎ֆ է, ծայրը կոտրված, բերանը նշված է ակոսով: Գլխին կրում է սրագագաթ վերնամասով սաղավարտ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 10-9-րդ դդ․ Տարածաշրջա [...]

Գլանաձև   պատվանդան, կենտրոնում ոչ խորը շրջանաձև փոսիկով՝ արձանիկ կանգնեցնելու համար: Պատվանդանի վրա երկու տող սեպագիր արձանագրություն է. «Արգիշտին` Մենուայի որդին պատրաստեց, երբ կառուցվեց Էրեբունին»: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյ [...]

Գլխին ամրացված է բրոնզե դիադեմա, մեջքին` բրոնզե գոտի, որին ամրացված է կապարճ երեք նետերով և սուր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Փայտ, բրոնզ Ինվենտար # : 2303/1

Նստած թռչունի սնամեջ ֆիգուրա: Երկարավիզ, վեր պարզած գլխով, ընդգծված աչքերով, հովհարաձև փռված պոչով: Պարանոցի հիմքում ունի օղակաձև ունկ՝ շղթայից կախելու համար: Իրանը սնամեջ է, աժուր` զարդարված եռանկյունի կտրվածքներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 15-14-րդ դդ․ Տարածաշր [...]

Զինանշանային հորինվածքով որմնաքար է՝ լայնատարած թևերով արծվի բարձրաքանդակով: Հզոր կրծքով, մկանոտ ոտքերով արծիվը, որ պատկերված է թռիչքի պահին, մագիլներով ամուր բռնել է իր զոհին՝ ծալված ոտքերով եղնիկին։ Այն մարմնավորում է ուժ և հանդարտություն: Մանրամասնեցված է թռչնի փետրավորումը՝ կրծքամասի [...]

Մահիկաձև է` ծայրերին ոճավորված թռչունների պատկերներով: Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են` վերից և վարից շրջանակված եռանկյունիներից կազմված նեղ եզրազարդով: Կրծքազարդի ստորին եզրին` մեկընդմեջ լոտոսի և կոկոնի ծաղկեգոտի է: Ծառերի պատկերման նախատիպերը [...]

Ցլագլուխ քանդակով ռիտոն է, նրբախեցի, լավ փայլեցրած դարչնագույն մակերեսով: Իրանը գլանաձև է սնամեջ, դեպի դուրս շեփորաձև բացվածքով: Ռիտոնի առաջամասում ռեալիստորեն պատկերված ցլի գլուխ է` ընդգծված եղջյուրներով: Բերանը կիսաբաց է, աչքերը նշաձև, խոշոր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշր [...]

Շրջանաձև վահան է, կենտրոնում կոնաձև: Մակերեսին համակենտրոն երեք զարդագոտիների վրա դրվագված են առյուծների և ցուլերի պատկերներ: Վահանի հակառակ կողմից գամված են բռնակներ: Վահանի եզրին մեկ տող սեպագիր արձանագրություն է, այն մասամբ վնասված է: Արձանագրությունը հետևյալն է` «Խալդի աստծուն տիրոջն [...]

Թեյշեբան ուրարտական պանթեոնի գլխավոր եռյակի երկրորդ աստվածությունն է և Ուրարտուի ռազմի, ամպրոպի և հողմի աստվածը: Քանդակը ներկայացնում է ամբողջ հասակով տերևներից հյուսած պսակի վրա կանգնած երիտասարդ տղամարդու: Հագել է երկարափեշ ծոպավոր զգեստ, որը հարդարված է ուրարտական բնորոշ օրնամենտով (ք [...]