Ներսից` նկարազարդ մակերեսին, կոբալտի լուծույթի մուգ և բաց գույներով պատկերված են լողացող վեց ձկներ, որոնք կենտրոնում հավերժական շարժման պատրանք են ստեղծում: Այս հորինվածքը բոլորված է արաբատառ ընդարձակ գրությամբ գոտիով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան [...]
Ջնարակապատ պնակի, որի կենտրոնը նկարազարդված է ոճավորված թռչնի պատկերով։ Թռչունը պատկերված է նստած, թևատարած, գլուխը թեքված է աջ։ Կտուցը երկար է, կեռ, գլխին կրում է ծաղկանման գլխազարդ։ Շրջանի մեջ վերցված պատկերը եզերված է երկրաչափականացված զարդագոտիով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դար [...]
Իրանը գլանաձև է` հատակամասում շեշտակի թեքվող: Նստուկն օղակաձև է, ցածր: Իրանը զարդարված է վերադիր չորս ռելյեֆներով: Կափարիչը երկու կողմից ունի ինքնատիպ եղջյուրաձև ելուստներ: Կճուճը պատած է սպիտակ անթափանց ջնարակով` տեղ-տեղ փիրուզագույն խայտքերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան [...]
Ուղիղ բարձրացող եզրակողերով և օղակաձև ցածր ոտքով, կանաչ ջնարակապատ անոթ: Թասի մակերեսին ալիքազարդերով հարդարված տերևաձև և եռանկյունաձև ոճավորված զարդաձևեր են: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 1981-4
Պարանոցը կարճ է, լայնաբերան, շուրթը կլոր, դեպի դուրս ծալված: Կճուճի ուսերին տեղադրված են երեքական իսկական և կեղծ ունկեր, որոնք զարդարված են կիսագնդաձև վերադիր ելուստների խիտ շարքերով: Անոթի մակերեսը` ներսից և դրսից, պատած է կանաչ ջնարակով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12- [...]
Կարմրափայլ, նրբախեցի անոթ: Գնդաձև իրանը բոլորված է անփայլ, ուղղահայաց ակոսների շարքով: Պարանոցը կարճ է, գծազարդ, շուրթը` կլոր: Նստուկը հարթ է, եզրագիծը ընդգծված: Կանթը զարդարված է ֆալլատիպ ելուստով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ [...]
Կնոջ դեմքով թևավոր առյուծի հարթաքանդակ է: Երկբնույթ ֆանտաստիկ կենդանին հանդարտ նստած է` առաջ մեկնած ոտքերով: Երկար մազերը խոպոպներով իջնում են ուսերին: Գլխին կրում է բարձր թագ, կրծքի վրա՝ եռանկյունաձև զարդ: Առյուծի մեջքին ծալված պոչի ծայրն ավարտվում է շուշանածաղկով: Հարթաքանդակի ամբողջ մ [...]
Հիմնական ծավալը չորս ճակատներում ավարտվում է բազիլիկ կառույցներին հատուկ ուրվագծով՝ կազմելով խաչաձև տանիք: Մանրակերտը հավանաբար ծառայել է որպես նախակերպար եկեղեցու ծավալային հորինվածքի և կառուցողական խնդիրների լուծման համար: Ճարտարապետական և քանդակագործական նմանատիպ հուշարձանների վաղագու [...]
Իրանը փորագրազարդված է հասկաձև գոտիների մեջ առնված կենաց ծառերի պատկերներով: Պարանոցը կարճ է, բերանամասը նավակաձև` կտուցանման ծորանով: Ապակին անգույն է, կիսաթափանց, հաստ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2158-261
Բաց դեղնավուն թափանցիկ ապակուց պատրաստված այս անոթը կոնաձև հատակամասով է, զամբյուղաձև, լայնաբերան։ Հավասարակշռությունն ապահովում են երեք ոտիկները, որոնց վրա կանգնում է անոթը: Մակերեսը զարդարված է վերադիր ապակելարի ընդհատվող զիգզագներով և իրանը բոլորող գոտիներով: Անոթն ունի բռնակ, որը շրթ [...]