Հուշասյան վրա կանգնեցվող խոյակ է` երեք քանդակազարդ նիստերով: Հյուսիսահայաց նիստին կենաց ծառ խորհրդանշող ոճավորված հիմքից վեր է բարձրանում շրջանի մեջ առնված հավասարաթև խաչը, որից վեր պատկերված է աշտանակ՝ ծայրերում երկճյուղ բոցավառվող կերոններով: Արևմտահայաց նիստին պատկերված է շնագլուխ մար [...]

Քանդակը տափակ է, սրածայր գլխով, ուղղանկյունաձև մարմնով: Ունի ընդգծված, երկար քիթ, խոռոչավոր, արտահայտիչ աչքեր: Ձեռքերով բռնել է գործիք: Այն հավանաբար խորհրդանշել է դարբնության աստվածությանը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 8-7-րդ դդ. Տարածաշրջան : Արգիշթիխինիլի Նյութ : [...]

Մարդու դիմաքանդակ է` պատրաստված կարմրավուն տու‎ֆից: Դեմքը կլորավուն է, քիթը` երկար: Թավ հոնքերի տակ փորագրված են օղակաձև, խորը փոսիկներով աչքերը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 10-9-րդ դդ․ Տարածաշրջան : Գոգավան Նյութ : Տուֆ Ինվենտար # : 2853

Գլուխը հարդարված է դեպի ետ սանրված մազերի հյուսքերով: Ճակատը լայն է: Հաստ հոնքերի աղեղների տակ աչքերը նշված են ոչ խորը խոռոչներով: Քիթը երկար է, լայն, բերանը փոքր ակոս է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Քա. 1-ին հազ. սկիզբ Տարածաշրջան : Հարժիս Նյութ : Բազալտ Ինվենտար # : 263 [...]

Ձիասանձի մասն ուղղանկյունաձև է, քառանկյուն և շրջանաձև կտրվածքներով: Սանձի մի ծայրն ավարտվում է գրիֆոնի քանդակով, մյուս ծայրում ձիու ոճավորված գլուխ է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Գեղհովիտ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2695-51

Կենտրոնական մասով ձգվում է տապանագիր արձանագրություն երեք տողով: Ձախից՝ երկրորդ և երրորդ տողերի սկզբում, փորագրված է պատվանդանին բարձրացրած խաչ: Արձանագրությունը ունի հետևյալ բովանդակությունը. ՅԻՇԵԱ(Յ) Տ(Է)Ր Ա(ՍՏՈՒԱ)Ծ (ՔՈ) Ա/ՆԱՐԺԱՆ ԱՂԱԽԻՆ/ԶԱՐՈՒՀԵՆ։ Տապանաքարը V դարի հայերեն արձանագրությա [...]

Ավանի տաճարի վիմագիր երկլեզվյան արձանագրությունն է: Արձանագրությունը բաղկացած է երկու տողից` փորագրված երեք քարի վրա` հայերենով և հունարենով: Բովանդակությունը. Տ(Է)Ր ԵԶՐ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՃՇՄԱՐԻՏ ( (ΔΩΛΟΣΤΩ ΘΕΩ) ԾԱՌԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ: ՍԱՄԵՂ ԾԱՌԱՅ Ք(ՐԻՍՏՈՍԻ): Ընթերցումը՝ Կ. Ղաֆադարյանի Հավաքածու : [...]

Գնդաձև ջրաման է` նեղ պարանոցով: Շուրթը կլոր` դուրս ծալված, ուսերի վրա տեղադրված երկու կանթով: Տափաշշի մակերեսը պատված է կանաչավուն ջնարակով: Իրանի վրա համակենտրոն շրջանաձև խորադիր գոտիներ են: Օգտագործվել է որպես օծանելիք պահելու անոթ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք.ա․ 1-ի [...]

Արևմտահայաց նիստին դիմահայաց պատկերված է Աստվածամայրը մանկան հետ՝ Օդիգիտրիայի պատկերագրական սկզբունքով: Գլխի քողը, ծալքերով շրջանակելով դեմքը, իջնում և ծածկում է իրանը: Ծածկոցի տակից հանած աջ ձեռքը դրված է մանկան ծնկին: Մանուկ Հիսուսը նստած է մոր գոգին. գանգրահեր է, խոշոր, նշաձև աչքերով, [...]

Թանգարան է հանձնել Սեդրակ Բարխուդարյանը։ 1938 թ. իսկ վերին ձախ կոտրված անկյուը գտել և հանձնել է թանգարներն Արմեն սարկավագ Սողոյանը 2007թ. Կենտրոնում կամարի մեջ առնված մեծ խաչաքանդակի թևերը հարդարված են՝ ութթևանի վարդյակներով: Խաչը շրջանակված է նրա ծաղկումը խորհրդանշող ոճավորված բուսական [...]