Հուլիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա Սան Պաուլոյի համալսարանի Սոցիալական պատմության ասպիրանտ Սոնիա Մարիա դե Ֆրեիտասի դասախոսությունը «Հայկական ժառանգությունը Սան Պաուլոյում» թեմայով։
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձ կկատարի Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք հայերի ներգաղթին, տնտեսական ու հասարակական գործունեությանը և հայկական ժառանգությանը:
Դասախոսության լեզուն՝ անգլերեն։
Մուտքն ազատ է։