Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հանդիպում-շրջայց «Ձայներ հավաքական անցյալից» ցուցադրության համադրող, արվեստաբան Նայիրի Խաչատուրեանի հետ: Ի՞նչ անհատական և հավաքական պատմություններ են պատմում հայկական գորգերը։ 19-րդ դարում հայ վարպետների ձեռակ [...]

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը» խորագրով բանախոսություն, որը  կվարի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող պ.գ.թ. Արմինե Գաբրիել [...]

Հայաստանի պատմության թանգարանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շրջանակում հայտարարում են «Հավերժի վավերագրություն․ Արցախ» խորագրով ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ, որին կարող են մասնակցել և՛ պրո [...]

Ուրախ ենք տեղեկացնել, որ հոկտեմբերի 20-ին Հայաստանի պատմության թանգարանը կհյուրընկալի իր արտասահմանյան կարևոր գործընկեր կառույցներից մեկի՝ Նիդերլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուփանին։ Ժամը 15։00-ին Հարրի Թյուփանը հանդես կգա զեկույցով՝ «Դրենց թանգարանի միջազգային ցու [...]

Հոկտեմբերի 18-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Փաստավավերագրական կարևոր նշանակություն ունեցող այս ցուց [...]

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Նախիջևանի նյութական ժառանգությունը․ հուշարձաններ» խորագրով բանախոսություն, որը կվարի պատմաբան, հայագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը, ով հեղինակ է 100-ից ավելի գիտական հոդվածների։ Բանախոսը կներ [...]

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցող «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմութ [...]

Սեպտեմբերի 9-ից հանրության համար կվերաբացվի Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունից ևս մի հատված՝ «Քրիստոնյա Հայաստան․ 4-9-րդ դարեր» խորագրով։ Ցուցադրությունն ընդգրկում է 4-9-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։ Ներկայացվելու են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտ [...]

Հայաստանի պատմության թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ՝ սեպտեմբերի 3-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին ա [...]

«Եվրոպական ժառանգության օրեր․ կենսունակ ժառանգություն» միջոցառման շրջանակում օգոստոսի 26-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի պատմության թանգարանի գորգերի ցուցասրահում տեղի կունենա «Հայկական գորգ․ ինքնության կենդանի վկան» խորագրով բանախոսություն-շրջայց, որը կվարի թանգարանի ազգագրության բաժնի գիտ [...]