ԳՐՔԵՐ
Այցելուներին առաջարկվում է բացառապես Հայաստանի պատմության թանգարանի հրատարակությունների լայն ընտրանի: Դրանք Հայաստանի պատմության ու մշակույթին վերաբերող մենագրություններ են, թանգարանի հավաքածուներին նվիրված ու գործող ցուցադրությունները ներկայացնող պատկերազարդ ալբոմ-կատալոգներ՝ քննական տեքստերով և առանձին նմուշների՝ հայերեն և անգլերեն բացատրագրերով:
ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ
Այցելուներին առաջարկվում է բացառապես թանգարանի հավաքածուներում պահվող և ցուցադրվող գեղագիտական արժեք ունեցող նմուշների նորօրյա ընդօրինակումներ: Դրանք հիմնականում կիրառական արվեստի նմուշներ են՝ նրբագեղ կախազարդեր, ապարանջաններ, մատանիներ, ինչպես նաև կավե անոթներ ու բրոնզե արձանիկներ, որոնք կրում են իրենց բնօրինակների հմայքն ու գեղեցկությունը:
Վաճառասրահը գտնվում է թանգարանի առաջին հարկում:
Գործում է նաև առցանց վաճառասրահը՝ https://shop.historymuseum.am/