Յոթթերթանի ծաղկի ձև ունեցող ականջօղերի «թերթիկները» և կենտրոնը կիսագնդաձև են, «թերթիկների» ծայրերը` հավելյալ սրվող մասնիկներով: Ծաղկանման մասը, որի հիմքում նույնպես կիսագնդաձև մասնիկ կա, կեռին է միանում օղակով: Կատարված է զուգաթելով, վերադիր կիսագնդիկներով:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ժամանակաշրջան : Նոր շրջան
Դարաշրջան ։ 19-րդ դար
Տարածաշրջան : Շատախ, Վանի նահանգ
Նյութ : Արծաթ
Ինվենտար # : 4862-1-2