ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Այծի արձանիկ

Ձողաձև հիմքով քառանկյունի հարթակի վրա կանգնած այծի ձուլածո քանդակ է: Կեցվածքը հանգիստ է: Բարձր պարզած գլուխը զարդարված է ետ կեռված եղջյուրներով: Երկարականջ է, քթանցքները և աչքերը ընդգծված են կլոր փոսորակներով, բերանը` ակոսով: Պոչը կարճ է` դեպի վեր ոլորված: Գիրուկ իրանը երկու կողերին ունի անկյունաձև բացվածքներ: Ֆիգուրան սնամեջ է, ներսում ունի բրոնզե գնդիկներ՝ ձայն արձակելու համար:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ժամանակաշրջան : Ուշ բրոնզի դար

Դարաշրջան ։ Ք․ա․ 14-13-րդ դար

Տարածաշրջան : Ներքին Գետաշեն

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 1031