Կանացիակերպ դիմավոր անոթ է, ձեռքերը (կանթերը) հենված են որովայնի վերին մասին: Քիթը վերադիր է, աչքերը, բերանը արված են հախճապակու կտորներից: Երկու շար <<վզնոցին>>, <<գոտուն>>, թևերին ընդելուզված են հախճապակու կտորներ: Իրանի կենտրում մեծ, կլոր բացվածք է: Այսպիսի աղամանների մեջ պահվում էր ընտանիքի մի քանի ամսվա աղի պաշարը:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ժամանակաշրջան : Նոր շրջան (XIX դ. վերջ)
Տարածաշրջան : Արագածոտն (Ապարան)
Նյութ : Կավ
Ինվենտար # : 4277