Անոթն ունի թույլ ուռուցիկ նստուկ, լայնափոր սև փայլեցված մակերևույթ։ Սափորի կողմերից դեպի ներս հորիզոնական պատերով բարձրացող պարանոցի վրա առկա են 12, իսկ իրանի վրա 11 սպիտակ ու կարմիր ներկանյութով ագուցված եռանկյունիներ։ Հորիզոնական պարանոցի վրա արված են 4 ներճկված փոսիկներ, որոնք նախատեսված են եղել գավաթների տեղադրման համար:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ա. XV դար
Տարածաշրջան : Լճաշեն
Նյութ : Կավ
Ինվենտար # : 2009-186
