ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Անոթ զամբյուղաձև

Բաց դեղնավուն թափանցիկ ապակուց պատրաստված այս անոթը կոնաձև հատակամասով է, զամբյուղաձև, լայնաբերան։ Հավասարակշռությունն ապահովում են երեք ոտիկները, որոնց վրա կանգնում է անոթը: Մակերեսը զարդարված է վերադիր ապակելարի ընդհատվող զիգզագներով և իրանը բոլորող գոտիներով: Անոթն ունի բռնակ, որը շրթեզրի մի կետից կամրջաձև միանում է մյուս կողմին:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ 6-7-րդ դդ․

Տարածաշրջան : Դվին

Նյութ : Ապակի

Ինվենտար # : 2158-266