Իրանը գլանաձև է` հատակամասում շեշտակի թեքվող: Նստուկն օղակաձև է, ցածր: Իրանը զարդարված է վերադիր չորս ռելյեֆներով: Կափարիչը երկու կողմից ունի ինքնատիպ եղջյուրաձև ելուստներ: Կճուճը պատած է սպիտակ անթափանց ջնարակով` տեղ-տեղ փիրուզագույն խայտքերով:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ 12-րդ դար
Տարածաշրջան : Դվին
Նյութ : Հախճապակի
Ինվենտար # : 1990-24
