Տակառի ձև ունեցող անոթի շուրթն ուղիղ է, կտրած, շրթեզրին առկա են երկու զույգ միջանցիկ անցքեր՝ կախելու համար: Իրանի մակերեսը սև է, անգոբապատ, փայլեցված և բաժանված չորս հատվածների, որոնք մեկընդմեջ հարդարված են կարմիր օխրայով և սպիտակ ներկով ընդելուզված եռանկյունիներով: Հատվածները մեկը մյուսից առանձնացված են ուղղահայաց զույգ գծերի մեջ առնված ալիքազարդերով: Կափարիչը սկավառակաձև է, գոգավոր` հարդարված չորս եռանկյունիներից կազմված հավասարաթև խաչի պատկերով: Խաչաթևերի հատման կետում միջանցիկ անցք է արված:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ.
Տարածաշրջան : Քարաշամբ
Նյութ : Կավ
Ինվենտար # : 3060-200
