Պայտաձև օջախի ծայրի զարդ է՝ մարդու ոճավորված գլխի տեսքով: Գլուխը կոնաձև է՝ ռելյեֆ օղակաձև աչքով: Ակնաբիբը նշված է կլոր փոսիկով, բերանը՝ ակոսով:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ցուցասրահ : Վաղ Բրոնզի Դար Ք.ա. IV հազ. – XXIII դ.
Ժամանակաշրջան : Ք.ա. III հազ. I կես
Տարածաշրջան : Հառիճ (Շիրակ)
Նյութ : կավ
Ինվենտար # : 2432/310