ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ապարանջան

Հեռացող ծայրերով ապարանջան` պատրաստված բրոնզե լայն թիթեղից: Մակերեսը զարդարված է վազող սպիրալի երկու ռելյեֆով, որոնց բաժանում է հասկաձև զարդանախշով զարդագոտին: Ապարանջանի ծայրերը ավարտվում են երեքական օղակներով:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 14-13-րդ դդ․

Տարածաշրջան : Արթիկ

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2327/559