ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Առյուծի արձանիկ

Հարթակի վրա կանգնած առյուծի սնամեջ քանդակ է: Գլուխը խոշոր է` պսակված թավ բաշով, ականջները փոքր են, ցցված: Աչքերը` խոշոր, դուրս պրծած, կենտրոնում` խորը փոսորակով նշված են ակնախոռոչները: Երախը` ատամնաշարով, բաց է: Վերին ծնոտին թույլ ռելյեֆով ընդգծված է մորթին: Իրանը կլոր է, սնամեջ` զարդարված երկշար եռանկյունի ծակոտիներով, ոտքերը մեկնած են առաջ: Կենդանու պոչը երկար է` ծայրում գալարված: Արձանիկը դրված է խարսխաձև հիմքով պատվանդանի վրա, որի մի հատվածը բացակայում է։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. XIV-XIII դդ.

Տարածաշրջան : Դվին

Նյութ : Բրոնզ

Ինվենտար # : 2982-1