ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Առյուծի արձանիկ

Բարձր պատվանդանի վրա կանգնած առյուծի սնամեջ ֆիգուրա է: Կենդանին խոշորագլուխ է, ականջները` կարճ, աչքերը նշված են փոսորակներով: Հաստ դնչին ընդգծված են քիթը, լայն բացած երախը, ժանիքները: Իրանի կողային մասերին կան մեկական անկյունաձև բացվածքներ: Գավակը կլորավուն է, պոչը` երկար, ծայրը դեպի վեր կեռված: Ոտնաթաթերին` ընդգծված են մատները: Պատվանդանը խարսխաձև հիմքով գալարազարդ սյուն է:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ժամանակաշրջան : Միջին բրոնզի դար

Դարաշրջան ։Ք․ա․ 18-17-րդ դար

Տարածաշրջան : Օշական

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 3079/1