Բրոնզե դրվագված թիթեղը ներկայացնում է Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդելը: Ստորին մասի կենտրոնում՝ խաչաձև հիմքով և կիսաբոլորակ սայրով սակրի տեսքով, պատկերված է Երկիր մոլորակը: Այն շրջապատված է ջրի և մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով: Գլխավերևում շողարձակող սկավառակը խորհրդանշում է Արեգակը: Արեգակի և երկրի միջև զետեղված են երկնակամարում անզեն աչքով դիտվող հինգ մոլորակները՝ Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն ու Լուսինը:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ցուցասրահ : Միջին Բրոնզի Դար Ք.ա. XXIII-XV դդ., Ուշ Բրոնզի Դար Ք.ա. XV-XI դդ.
Ժամանակաշրջան : Ք.ա. XII–XI դդ.
Տարածաշրջան : Սևանի ավազան
Նյութ : բրոնզ
Ինվենտար # : 20/237 բ