ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արսինոյա II-ի ապակյա գեմման

Գեմման առանձնանում է պատկերագրական մանրամասներով և հարստությամբ։ Վարպետին հաջողվել է պատկերել աստվածացված թագուհու ողջ գեղեցկությունը և բնավորության գծերը։ Գեմման պատրաստված է Ալեքսանդրիանյում՝ վարպետի հայտնի քարե բնօրինակից։ Կենդանության օրոք Արսինոյա II-ը արդեն աստվածացվել  և համադրվել է  Իզիդայի, Աֆրոդիտեի և Դեմետրիայի հետ։ Հետաքրքիր է, որ Արտաշատից գտնված գեմմայում նա նույնացված է Աֆրոդիտեի հետ։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 1-ին դար

Տարածաշրջան : Արտաշատ

Նյութ : Ապակի

Ինվենտար # : 101-1979