ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԱՐՏԱԽՈՒՐԱԿ

Պատարագիչ քահանայի զգեստավորման կանոնի մեջ հիշատակված սրբազան զգեստները հատուկ են քահանայական աստիճան ունեցող բոլոր եկեղեցականների համար: Սակայն եթե պատարագիչը եպիսկոպոս է և կամ հայրապետ, նրանք կրում են նաև հավելյալ զգեստներ, որոնք արդեն խորհրդանշում են իրենց նվիրապետական բարձր աստիճանը:
Ինչպես եպիսկոպոսը, հայոց հայրապետը նույնպես իր վակասից կախված ունի արտախուրակներ, որոնք 6-7սմ լայնությամբ և 30-35սմ երկարությամբ, խույրի նման զարդարուն, նույն գույնով և աշխատանքով խույրին հատուկ զարդարանքներ են:

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Դարաշրջան ։ XVIII դար

Տարածաշրջան : էջմիածին

Նյութ : Բամբակ, մետաղաթել, մետաքսաթել,մարգարիտ

Ինվենտար # : 1919,1920