ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Աֆրոդիտե աստվածուհու արձանը

Ցածր պատվանդանին կանգնած կնոջ ծավալային քանդակ է (պակասում է գլուխը, աջ թևը և ձախ ձեռքի դաստակը)։ Հագին կրում է նուրբ խիտոն, որը բարակ գոտիով պիրկ կապված է կրծքի տակ և ցած է սահել՝ մերկացնելով ձախ ուսը։ Վրայից ձգած հիմմատայը, պարուրելով մարմինը, ծանր ու շքեղ ծալքերով իջնում է պատվանդանին։ Իրանի վերին մասում թեթևակի ձախ հակված կնոջ կեցվածքը՝ վեր բարձրացրած աջ ուսով, թեթևակի ծալված աջ ոտքով, հագուստի ծալքերի գծով քանդակին հաղորդում են նրբագեղություն և սեթևեթելի նազելիություն, որը բնորոշ է Աֆրոդիտե աստվածուհու արձանիկին։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա 2-րդ դարի վերջ- 1-ին դարի սկիզբ

Տարածաշրջան : Արտաշատ

Նյութ : Մարմար

Ինվենտար # : 2706/38