ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Բուրվառ

Օգտագործվում է Սուրբ Պատարագի և ծիսական արարողությունների ժամանակ՝ իբրև խնկարկելու և բույր սփռելու միջոց: Ըստ Հովհան Մայրավանեցու՝ բուրվառն Աստվածածնի խորհրդանիշն է. Ինչպես Աստվածածինն է լի Սուրբ հոգով և Բարձրյալի զորությամբ, այնպես էլ բուրվառը՝ «սրբության հոտով»:

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Դարաշրջան ։ XVIII դ. վերջ

Տարածաշրջան : Կարմրավոր եկեղեցի, Աշտարակ

Նյութ : Արծաթ

Ինվենտար # : 6872