ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Գոգնոց

Ունի գեղեցիկ հորինվածք` կենտրոնում ծաղկազարդ խաչի պատկերով: Կենտրոնը երիզված է հավասարաթև խաչերի և աստղերի պատկերներով: Կարպետի նկարի կանոններով հորինվածքն ունի շրջագոտի՝ բազմագույն շեղանկյունիներով: Որովայնը գրկող հատվածում ունի պտղաբերության խորհրդանիշ ծաղկազարդ ծիլերի պատկերներ:

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Ժամանակաշրջան : Նոր շրջան (XIX դ.)

Տարածաշրջան : Վասպուրական (Կառկառի գավառ)

Նյութ : Բուրդ

Ինվենտար # : 644