Ներկայացված օրինակը Հայաստանի պատմության թանգարանում է պահվում 2011 թվականից։ Գորգը գործվել է 20-րդ դարի սկզբին՝ Արցախի Բերդաշեն գյուղի բնակիչ Նինա Առուստամյանի մոր ձեռքով՝ դստեր հարսանեկան ծեսի առիթով։ Գորգի կարմիր հիմնադաշտի վրա հորիզոնական դասավորված են սև, սպիտակ, շագանակագույն վեց ձիերի պատկերներ: Հիմնադաշտի վերևում և նժույգների շարքերի միջև պատկերված են ծառի ճյուղեր, թռչուններ, խաչեր: Գորգն ունի երեք շրջագոտի:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Դարաշրջան ։ 20-րդ դարի սկիզբ
Տարածաշրջան : Բերդաշեն, Արցախ
Նյութ : Բուրդ
Ինվենտար # : 11737