ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դաշույն պատյանով

Եռանկունաձև շեղբով բրոնզե միաձույլ դաշույնի կենտրոնով երկու կողմից անցնում են երկայնական ակոսներ։ Դաշույնի դաստակին երկու կողմից արված են երկայնական հանվածքներ, որոնք ագուցված են եղել փայտով։ Դաստակի գլխիկը զարդարված է փայտե հավելումով։ Դաշույնի պատյանի մի կողմին առկա են սեպաձև և ուղղանկյունաձև երկար կտրվածքներ, որոնց վրա առկա են հագուստին ամրացնելու համար նախատեսված չորս կամրջակ։ Պատյանի մյուս կողմը զարդարված է շեղանկյունաձև կտրվածքներից կազմված ցանցից։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2049/139