ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դաշույն պատյանով

Բրոնզե փոքր միաձույլ դաշույնի շեղբի կենտրոնով անցնում է երկայնական ակոս։ Դաստակը զարդարված է եռանկյունաձև հանվածքներով։ Դաշույնն ունի զարդարուն, ցանցկեն պատյան, որը մի կողմից ունի չորս կտրվածք։ Այս կամրջակները ծառայել են որպես կապօղակ՝ դաշույնը հագուստին ամրացնելու համար։ Պատյանի ծայրը կլոր է և տափակեցված։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2049/138