Հիմնական ծավալը չորս ճակատներում ավարտվում է բազիլիկ կառույցներին հատուկ ուրվագծով՝ կազմելով խաչաձև տանիք: Մանրակերտը հավանաբար ծառայել է որպես նախակերպար եկեղեցու ծավալային հորինվածքի և կառուցողական խնդիրների լուծման համար: Ճարտարապետական և քանդակագործական նմանատիպ հուշարձանների վաղագույն օրինակներից է:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ 7-րդ դար
Տարածաշրջան : Սիսիան, Անգեղակոթ
Նյութ : Բազալտ
Ինվենտար # : 2868
