ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Զինվորի արձանիկ

Տղամարդը  ձախ ձեռքում կրում է կիսագլանաձև վահան, իսկ վեր պարզած աջ ձեռքում՝ տերևաձև ծայրով երկար նիզակ, գլխին՝ եղջյուրաձև, բարձր ելուստով սաղավարտ: Նման արձանիկները կապվում են ռազմի, երկնային տարերքի և պտղաբերության հավատալիքների հետ:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. IX դար

Տարածաշրջան : Պառավաքար

Նյութ : Բրոնզ

Ինվենտար # : 2468-2